Բելառուսը մտադիր չէ որևէ մեկի վրա հարձակվել, քանի որ դա հավասարազոր կլինի մահվան. Լուկաշենկո
Բելառուսը մտադիր չէ որևէ մեկի վրա հարձակվել, քանի որ հասկանում է, որ դա իր համար հավասարազոր կլինի մահվան, սակայն պարտավոր է ապահովել իր անվտանգությունը, հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Ոմանք այստեղ փորձում են մեզ մեղադրել, թե իբր վաղը մենք պատրաստվում ենք ինչ-որ մեկի վրա հարձակվել։ Կրկին կրկնում եմ՝ մենք մտադիր չենք որևէ մեկի վրա հարձակվել, մենք պրագմատիկներ ենք։ Մենք հասկանում ենք, որ եթե, ենթադրենք, հարձակվենք մեր հարևաններից որևէ մեկի վրա, դա մեզ համար հավասարազոր կլինի մահվան», — ասել է Լուկաշենկոն։
«Մենք չենք կարող հաղթել մեր հրեշներին՝ մեր պետության ամբողջ պարագծով տեղակայված երկրներին։ Այդ դեպքում ինչո՞ւ սկսել պատերազմ», — հավելել է նա։