Կառավարությունը խաղող մթերողներին վարկի գրավի 50 % բյուջետային երաշխիք կտա. ՊապոյանՌուսական բանակը 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել Զապորոժիեի մարզում և ԴԺՀ-ում. ՊՆՏոլմա և խինկալի արտադրատեսակների արտադրության կասեցումը վերացվել էՎեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդինԿան ղեկավարներ, որոնք չեն հասնում թոշակի տարիքին, քանի որ ժողովուրդը նրանց կախում է տուռնիկից. Քոչարյանի գրասենյակի ղեկավարի արձագանքը՝ ՓաշինյանինԱռանձին ուշադրություն է դարձվել ԼԳԲՏՔ+ անձանց և այլ խմբերի նկատմամբ խտրականության ընկալումներին. ՄԻՊԽաչատրյան Գագիկը երբ լինի ազատության մեջ, ինքը ոչ միայն կքայլի, այլև կվազի. Փաշինյան44-օրյայի զեկույցը աղմկարահույց է, ափսոս գաղտնի է, չեմ կարող ասել. Գեղամ ՄանուկյանԲելառուսը մտադիր չէ որևէ մեկի վրա հարձակվել, քանի որ դա հավասարազոր կլինի մահվան. ԼուկաշենկոՎովա Վարդանովի որդին ընտրվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահՍաուդյան Արաբիան հարվածներ է հասցնում Եմենին2018-ից իմ սիրելի գործընկերը օլիգարխ դառնալու հավակնություն ուներ. Փաշինյանը նոր բացահայտումներ արեց Հայկ Սարգսյանի մասին Նորապատի դպրոցում ոտքի վրա երեխաների դաս անելու վերաբերյալ տեղեկատությունը չի համապատասխանում իրականությանըԲաքու այցի մասին խոսակցությունները կեղծ են. Ալեն ՍիմոնյանԱպօրինի ձեռք բերված կոշիկից սկսած վերցնելու ենք. ՓաշինյանՀայկ Սարգսյանով վաղուց պետք է զբաղվեն իրավապահ մարմինները. Ալեն ՍիմոնյանԵմենի հութիները վերահսկողության տակ են վերցրել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտ գտնվող Դուբաբ քաղաքըՍփյուռքը չի կարող Հայաստանի մենթորը լինել. մոռանում ենք, որ խոսքը ուրիշ երկրի մասին է. ՓաշինյանՀովհաննես Հովհաննիսյանը հինգ տարի ժամկետով ընտրվեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնումԱտեստավորում չանցած ուսուցչին արգելելու ենք աշխատել դպրոցում. Փաշինյանը որոշում է կայացրել«Անմիջապես ցանկացա զանգահարել մորս». Լավրովը՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասինԵթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը՝ Հայաստանն էլ կտեսնի, թե ինչ կա, որ կարելի է թանկացնել. Նիկոլ ՓաշինյանՀաջիև. Ադրբեջանն ու Հայաստանը մտել են խաղաղության նոր դարաշրջանԵթե որևէ մեկն ասում է, որ Քյարքին Հայաստանի տարածքի մեջ է, նշանակում է, որ ասում են՝ ՀՀ տարածքը, ասենք, 29,750 քառակուսի կիլոմետր է. պատերազմ են հայտարարումԱդրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան ԱբրահամյանՄի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, պարոն Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ. ՓաշինյանՕկուպացված Մարտակերտում ականի պայթյունից վիրավորվել է հերթական ադրբեջանցինԱռուշ Առուշանյանը ՔՊ-ն դաշինք է ձևավորելու. Փաշինյանը հաստատեց«Kia»-ն բախվել է շատրվաններին, շտապօգնության ավտոմեքենային ու 2 «BMW»-ներին․ կան վիրավnրներ«Հզբոլլահի» թունելների պայթեցման հետևանքով Լիբանանում երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)Աջ ականջը ձախ ձեռքով չեն քորում. չարժեր ՔՊ մտնել «Բիզնես» «կլասով». ՔաղաքագետԵՊՀ ռեկտորի ընտրություններն անցկացվում են ժամկետից շուտ. միակ թեկնածուն գործող ռեկտորն էՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 11-ի դրությամբ
Բյուրեղավանի ջրում՝ «շեղում չկա», բայց մեկ տարում՝ կրկնվող թունավորումներ, հակասական նմուշառումներ և 2 քրեական վարույթ
Տգետ տնօրենները պետք է հանվեն աշխատանքից. Փաշինյանն անցավ դպրոցի տնօրեններին
Ադրբեջանում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են ԱրցախՊապիկյանը կրկին զորամասեր ու դիրքեր է գնացելԲյուրեղավանի խմելու ջրի նմուշներում շեղումներ չեն հայտնաբերվելՆավթի գները գերազանցել են 105 դոլարը՝ ճնշում գործադրելով Ուոլ Սթրիթի վրաՀրշեջ-փրկարարները կանխել են շենքի տանիքում բռնկված հրդեհի տարածումը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով
Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները մարդու գանգ են հայտնաբերել
Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում. «Հրապարակ»Որոշ հասցեներում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՌուսաստանի 26 խոշոր օդանավակայանում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին. «Հրապարակ» Ինչ ունեցվածք ունի Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը. «Ժողովուրդ»Թրամփը չի բացառել, որ Իրանի հետ էսկալացիայի չգնալու պատճառը ընտրություններն ենԾաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել Փաշինյանին. «Հրապարակ»Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»
Հասարակություն

Առանձին ուշադրություն է դարձվել ԼԳԲՏՔ+ անձանց և այլ խմբերի նկատմամբ խտրականության ընկալումներին. ՄԻՊ

Սեպտեմբերի 11-ին Երևանի Սիրահարների այգում տեղի է ունեցել «Խտրականությունը Հայաստանում»` տվյալների եռօրյա բացօթյա ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որի շրջանակում ներկայացվել են Հայաստանում խտրականության ընկալումների, վերաբերմունքի և փորձառությունների վերաբերյալ համապետական ուսումնասիրության արդյունքները։

Ուսումնասիրությունն իրականացվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության, Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ) Հայաստան» հետազոտական ​​հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում` Դանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

Հետազոտությունը համադրում է քանակական և որակական մեթոդները։ Դրա շրջանակում 2025 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի ողջ տարածքում հարցում է անցկացվել 2,200 չափահաս անձանց շրջանում, ինչպես նաև իրականացվել են խորքային հարցազրույցներ։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի Հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի գլխավոր խորհրդական Նինա Նորդբերգը և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ) Հայաստան» հետազոտական հիմնադրամի գործադիր տնօրեն Լիլիթ Եզեկյանը։

Իր խոսքում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է խտրականության վերաբերյալ համապետական տվյալների առկայությունը՝ որպես խտրականության դրսևորումների ու դրանց հիմքում ընկած խորքային պատճառների, իրավահավասարության և հակախտրականության ոլորտին առնչվող հանրային ընկալումների բացահայտման և դրանց հիման վրա իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ու քաղաքականությունների մշակման կարևոր հիմք։

Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ հարցվածների 70.4%-ը Հայաստանում խտրականությունը համարում է լուրջ կամ որոշ չափով լուրջ խնդիր։ Միևնույն ժամանակ, վերջին հինգ տարիների ընթացքում խտրականության առնվազն մեկ դեպքի անձամբ բախվելու մասին հայտնել է հարցվածների 16.5%-ը։

Հատկանշական է, որ խտրականության անձնական փորձ ունեցած անձանց 92.3%-ը վերջին դեպքի մասին որևէ տեղ չի հայտնել, իսկ համապատասխան մարմիններին դիմել է ընդամենը 1.7%-ը։

Ուսումնասիրությունը վեր է հանում նաև հասարակության շրջանում տարբեր խմբերի նկատմամբ առկա կարծրատիպային մոտեցումները, ինչպես նաև անդրադառնում խտրականության դրսևորումներին աշխատանքային հարաբերություններում, առողջապահության և կրթության ոլորտներում, ընտանիքում և համայնքում, հանրային ու առցանց տարածքներում։

Առանձին ուշադրություն է դարձվել կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների, միգրանտների և փախստականների, ԼԳԲՏՔ+ անձանց և այլ խմբերի նկատմամբ խտրականության ընկալումներին ու դրսևորումներին, ինչպես նաև բազմակի և փոխհատվող խտրականությանը։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է խտրականության կանխարգելման, հավասարության ապահովման և իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, միջազգային գործընկերների և փորձագիտական համայնքի շարունակական համագործակցությունը։

Բացման արարողությանը հաջորդել է ցուցահանդեսի ուղեկցվող շրջայցը, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են ուսումնասիրության առանցքային տվյալները, եզրահանգումները և հետազոտության ընթացքում արձանագրված` մարդկանց փորձառությունները։

Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, գործադիր իշխանության և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, դեսպաններ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։

«Խտրականությունը Հայաստանում» տվյալների բացօթյա ցուցահանդեսը Սիրահարների այգում բաց կլինի երեք օր։