Իրաքը Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումներից հետո կփակի Իրանի հետ սահմանին գտնվող անցակետը
Իրաքի իշխանությունները նախազգուշական միջոցառումների շրջանակում փակում են Իրանի հետ սահմանին գտնվող «Շալամչե» անցակետը՝ Սաուդյան Արաբիայի նավթամուղի վրա տեղի ունեցած հարձակումից հետո։
«Իրաքի իշխանությունները հրահանգել են փակել Իրանի հետ սահմանին գտնվող «Շալամչե» անցակետը՝ որպես նախազգուշական միջոց Սաուդյան Արաբիայի դեմ վերջին հարձակումներից հետո», — ասվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ ներկայում իրականացվում է լայնածավալ գործողություն՝ Սաուդյան Արաբիայի դեմ հարձակման մեղավորներին հայտնաբերելու նպատակով։
Ավելի վաղ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ իր տարածքում կառուցված նավթամուղը, որը նախատեսված է արևելյան հանքավայրերից նավթը երկրի արևմուտքում գտնվող նավահանգիստներ հասցնելու համար՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը, ենթարկվել է Իրաքից արձակված անօդաչու թռչող սարքերի հարձակումների, ինչի հետևանքով դրա աշխատանքը դադարեցվել է։
Իրաքի վարչապետ Ալի ազ-Զեյդին շաբաթ օրը գիշերը հրահանգել էր անհապաղ հետաքննություն սկսել Սաուդյան Արաբիայի նավթամուղին հասցված հարվածի առնչությամբ և պարզել, թե ով է արձակել անօդաչու թռչող սարքերը։