«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Պատգամավոր Լիլիթ Գալստյանը ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին
ՀՀ-ում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները (տեսանյութ)Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն Նիկոլի ոճով իրեն ասում են՝ «հանգիստ նստե՛ք տեղներդ»․ Արտակ Զաքարյան ԱԳ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններըԻրաքը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ի արձակումը կատարվել է իր տարածքիցԵթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի գերտերության հետ. իրանագետ«Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-նՕդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻ՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծՀանրապետության մի քանի շրջաններում հրդեհավտանգ իրավիճակ է
Արմեն Գրիգորյաննն իր հարցազրույցի տողատակերով մատնել է պատերազմի սցենարը. Տիգրան Աբրահամյան
Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում. «Հրապարակ»Ուկրաինացիները ռուսական նավ են խոցել
Արմավիրի մարզում փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում
Որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Անի ԳևորգյանըՓարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ. «Հրապարակ»Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմաններըԵրբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Իրաքը Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումներից հետո կփակի Իրանի հետ սահմանին գտնվող անցակետը
Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին». «Հրապարակ»Փաշինյանի անունից հրահանգվել է «կшտnկել» երբեմնի գործընկերոջը, ապա բանտ գցել. «Հրապարակ»ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինային հասցված գիշերային զանգվածային հարվածի մասինՊապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սամարայի մարզին Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել Տիգրանաշենի հանձնման հետ կապված. «Հրապարակ»Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթամուղինՎանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվի
Քաղաքականություն

ԱԳ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

ԵԱՀԿ 32-րդ տնտեսական և բնապահպանական ֆորումի եզրափակիչ հանդիպման շրջանակում, որը կայացել է Պրահայում, ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և հիմնական ելույթով հանդես է եկել «Գիտության դերը դիվանագիտության մեջ» խորագրով նիստին։

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը հայտնում է, որ նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Հայաստանի նախագահության հիմնական առաջնահերթություններն ու տեսլականը՝ անդրադառնալով գիտության և դիվանագիտության փոխլրացնող դերին գլոբալ բնապահպանական մարտահրավերների հասցեագրման գործում։

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է գիտական տվյալների և փորձագիտական գիտելիքի կարևորությունը կենսաբազմազանության պահպանությանն ուղղված քաղաքականությունների մշակման և որոշումների կայացման գործընթացներում՝ նշելով, որ գիտությունը կարող է նպաստել ինչպես առկա և ձևավորվող ռիսկերի առավել խորքային գնահատմանը, այնպես էլ դրանց կանխատեսմանն ու արդյունավետ արձագանքների մշակմանը։

Անդրադառնալով COP17-ի նախապատրաստական գործընթացին՝ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի նախագահության որդեգրած ներառական մոտեցումը՝ ուղղված կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական և ակադեմիական շրջանակների, քաղաքացիական հասարակության, երիտասարդության, կանանց, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, ինչպես նաև մասնավոր հատվածի լիարժեք և բովանդակալից ներգրավվածությանը:

Ներկայացնելով COP17-ի շրջանակներում նախատեսված միջոցառումները` Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է «Առաջնորդները՝ հանուն բնության» խորագրով Առաջնորդների գագաթնաժողովին, որի արդյունքներով նախատեսվում է ընդունել «Գործողությունների երևանյան կոչ» քաղաքական հռչակագիրը՝ վերահաստատելով կենսաբազմազանության առանցքային դերը կայուն զարգացման, պարենային անվտանգության, կլիմայական դիմակայունության և բարեկեցության ապահովման գործում։

Նախարարի տեղակալն ընդգծել է նաև Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների և թիրախների իրականացման ուղղությամբ հավաքական առաջընթացի առաջին Գլոբալ վերանայման կարևորությունը։ Նշվել է, որ վերանայումը հնարավորություն կտա գնահատելու արձանագրված առաջընթացը և բացահայտելու առկա բացերը, ինչպես նաև նախանշելու առավել ջանքեր պահանջող ուղղությունները:

Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է նաև COP17-ի շրջանակում Հայաստանի նախաձեռնություններին, որոնք միտված են բնապահպանական դրական խթանների ընդլայնմանը, տարածքային պահպանության արդյունավետ միջոցների շուրջ փորձի փոխանակման խթանմանը, նոր տեխնոլոգիաների միջոցով կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգերի զարգացմանը, ինչպես նաև լեռնային և քաղցրահամ էկոհամակարգերի պահպանության ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդմանը։

Եզրափակելով՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը ԵԱՀԿ մասնակից պետությունների և միջազգային գործընկերների հետ՝ Երևանում COP17-ի շրջանակում հավակնոտ, ապագային միտված և գործնական արդյունքների ապահովման նպատակով։