33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Սեպտեմբերի 7-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ահազանգել է Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Շանթ Ա․-ն և հայտնել, որ իր բնակարանից գողություն է կատարվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շանթ Ա․-ն քրեական ոստիկաններին հայտնել է, որ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 10։00-ից մինչև 16։30-ն ընկած ժամանակահատվածում, մուտքի դռան փականը բանալիով բացելու եղանակով ապօրինի մուտք են գործել իր բնակարան, խառնել տան իրերը, մի ննջասենյակի պահարաններից գողացել 4 մլն դրամ և 10 հազար ԱՄՆ դոլար գումար, իսկ մյուս ննջասենյակից՝ ոսկյա զարդեր։