Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա
«Արարատ-Արմենիան» և լեհական «Լեխիա Գդանսկը» համաձայնության են եկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Լեհական ակումբը ձեռք է բերել 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը, սակայն Սերոբյանն առայժմ չի հեռանա հայկական թիմից: Ակումբների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ կիսապաշտպանը կշարունակի հանդես գալ «Արարատ-Արմենիայում» մինչև 2027 թվականի հունվարի վերջը և իր նոր թիմին կմիանա միայն հաջորդ տարվա փետրվարի 1-ին։