Իրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումը
Իրաքի զինված ուժերի հրամանատարի պաշտոնական ներկայացուցիչ Սաբահ ալ-Նումանը շաբաթ օրը հայտնել է, որ Իրաքը համաձայնել է Իրանի հետ համատեղ հետաքննություն անցկացնել Իրան-Իրաք սահմանի մերձակայքում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արձակման կայանքների առկայության վերաբերյալ։
«Իրաքի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, վարչապետ Ալի ալ-Զաիդին հաստատել է համատեղ հետաքննություն անցկացնելու վերաբերյալ իրանական կողմի խնդրանքը՝ Իրաք-Իրան սահմանի մոտ ԱԹՍ-ների արձակման կայանքներ հայտնաբերելուց հետո», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Այս որոշումը կայացվել է Սաուդյան Արաբիայի «Արևելք-Արևմուտք» ռազմավարական նավթամուղի ուղղությամբ իրականացված ԱԹՍ-ների հարձակումների շարքից հետո, որոնք, ըստ Թագավորության պնդումների, իրականացվել են Իրաքի տարածքից։ Իրաքյան իշխանությունները պարզել են, որ անօդաչու սարքերն արձակվել են սահմանամերձ Մայսան նահանգից։ Նրանք կարգադրել են փակել Իրանի հետ սահմանային երեք անցակետ՝ կասկածյալների փախուստը կանխելու նպատակով։