Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանին հաջողվեց անցնել Սևանա լիճը (տեսանյութ)
Մասնագիտությամբ տնտեսագետ, լողորդ Հովհաննես Գաբրիելյանին հաջողվեց անցնլ Սևանա լիճը ծայրից ծայր (74կմ):
Ավելի վաղ նա փորձել էր ռեկորդ սահմանել` առանց հատուկ միջոցների լողալով անցնելով Սևանա լիճը, սակայն նրան չէր հաջողվել: Այս անգամ Հովհաննես Գաբրիելյանն անցավ լիճը:
Նա Ծովակի ափից լողալով հասնել է Ծովագյուղի ափ։
Անընդմեջ լողի ամբողջ գործընթացը տևել է գրեթե 34 ժամ: Գերբարդ ֆիզիկական փորձությունից հետո մարզիկն այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ՝ ուժերը վերականգնելու նպատակով: