«Պետք չէ հուզվել Հաջիևի հայտարարություններից». ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը մտահոգությունը շփոթում են հուզմունքի հետ
Պետք չէ հուզվել Հաջիևի հայտարարություններից. 30 տարվա հակամարտությունից հետո շատ բաներ են սպասելի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Ինչ վերաբերվում է Հաջիևի տեսանյութին, պետք է ասեմ, որ կիսում եմ Ռուբեն Ռուբինյանի կարծիքը, այդ տեսանյութում արտահայտված կարծիքը հայկական ժառանգության հետ կապված նախ անհիմն է, և երկրորդը չի նպաստում խաղաղության օրակարգին: 30 տարվա հակամարտությունից հետո շատ ու շատ բաներ սպասելի են, ինչպես նաև նման հայտարարություններ՝ տհաճ, չնպաստող, լավն էլ, վատն էլ, լինելու են, և ամեն անգամ այսպես հուզվել և բերել ու սարքել թեմա պետք չէ»,- նշել է նա:
Նշենք, որ այսօր ԱԺ-ում ելույթի ժամանակ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ անդրադառնալով Գանձասարում Հաջիևի արած հայտարարությանը, շեշտել էր, որ դրանք խաղաղության խնամքի հրամայականի համատեքստում օգտակար չեն ու անհիմն են: