Բաքվի և Երևանի միջև ամուր խաղաղությունը կամրապնդի կայունությունը տարածաշրջանում. Moody’s գործակալություն
Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանում ամենանշանակալի դրական աշխարհաքաղաքական իրադարձությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների շարունակվող կարգավորումն է։
Այս մասին հայտնում է միջազգային վարկանիշային Moody’s գործակալությունը:
«Ավելի ամուր կարգավորումը նպաստում է տարածաշրջանային կայունությանը, բարելավում փոխկապակցվածությունը և նոր հնարավորություններ ստեղծում ամբողջ Կովկասում առևտրային ու տրանսպորտային կապերի համար։ Այնուամենայնիվ, խաղաղության գործընթացի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ռիսկերը պահպանվում են, իսկ վերջին առաջընթացի երկարաժամկետ կայունությունը դեռ պետք է գնահատվի», — ընդգծում են գործակալության վերլուծաբանները։