«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’s
Տարածաշրջանային ամենանշանակալի դրական աշխարհաքաղաքական զարգացումը Արևելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների շարունակվող կարգավորումն է։ Այս մասին հայտնել է միջազգային վարկանիշային Moody’sգործակալությունը։
Գործակալության վերլուծաբանների գնահատմամբ՝ հարաբերությունների առավել խոր կարգավորումը նպաստում է տարածաշրջանային կայունությանը, բարելավում փոխկապակցվածությունը և նոր հնարավորություններ ստեղծում Կովկասում առևտրային ու տրանսպորտային կապերի զարգացման համար։
Միաժամանակ Moody’s-ը նշում է, որ խաղաղ գործընթացի շուրջ պայմանավորվածությունների իրականացման ռիսկերը շարունակում են պահպանվել, իսկ վերջին ձեռքբերումների կայունությունը դեռևս պետք է գնահատվի։