Բելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է Չինաստան
Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը մեկնել է Չինաստան՝ մասնակցելու անվտանգության հարցերով Պեկինի 13-րդ Սյանշանյան ֆորումին։
Միջոցառման շրջանակում նախատեսվում են նրա հանդիպումները Չինաստանի, Ադրբեջանի և մի շարք այլ երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների հետ։
Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերը։