Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն են
Սիրիայում վառելիքի գների կտրուկ բարձրացման պատճառով սկսվել են Բաշար Ասադի տապալումից ի վեր ամենազանգվածային բողոքի ցույցերը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Շաբաթ օրը երկրի իշխանությունները դիզվառելիքի գինը միանգամից բարձրացրել են 40%-ով, բենզինը թանկացել է 26-28%-ով, իսկ գազը՝ մոտ 9%-ով։
Բողոքի ակցիաների մասնակիցները երկրի տարբեր հատվածներում այրել են անվադողեր և փակել առանցքային ավտոճանապարհներ, այդ թվում՝ Դամասկոս–Հալեպ ճանապարհը։ Նրանք նաև արգելափակել են նավթավերամշակման գործարաններ ուղևորվող վառելիքատարները։
Ցուցարարները պահանջում են էներգետիկայի և էկոնոմիկայի նախարարների հրաժարականը։