Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ծրագրում են հանդիպել այս ամիս Նյու Յորքում
Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան պարիսպը (տեսանյութ)Ասում են՝ Փաշինյանի արձանը ոսկուց չէ. չարժի՞ Փաշինյանի ոսկեձույլ արձանները տեղադրվեն. էդ մարդն էդքան բան է արել. Էդգար Ղազարյանը հեգնեցԸնդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ, պետք է լուծենք այս հարցը»․ ՔՊ-ականը դժգոհ է (տեսանյութ)«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում
ՌԴ-ն ՀՀ-ից Գյումրիի ռազմակայանը դուրս բերելու դիմում չի ստացել. Գալուզին
Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր. «Իրավունք»ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասինՄարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը
Մամուլ

Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Սյունիքի մարզի Ծավ համայնքում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել․ իշխանական աղբյուրները պնդում են՝ Փաշինյանը վրդովված է, իսկ պատասխանատուները դեռ փնտրում են՝ որտեղից է հայտնվել թույնը։

Առողջապահության նախարարությունը երեկ պաշտոնապես հայտարարեց, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ծավ բնակավայրի ջրում սնդիկ է հայտնաբերվել և հորդորեց բնակիչներին չօգտագործել այդ ջուրը խմելու նպատակով։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան ներկայացվում է պաշտոնական հաղորդագրություններում։

Մեր տեղեկություններով՝ առողջապահական համակարգում ջրի վտանգավորության մասին ահազանգը ստացվել է անակնկալ, ինչից հետո միայն համապատասխան կառույցները սկսել են ակտիվորեն պարզել, թե որտեղից կարող էր սնդիկը հայտնվել բնակիչների կողմից օգտագործվող ջրի մեջ։ Այս պահին մի քանի վարկած է քննարկվում, և ուսումնասիրությունները շարունակվում են։ Ընդհուպ՝ հարևան, բայց ոչ բարեկամների կողմից կողմնակի միջամտության թեման։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ հարցն արդեն հասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս խիստ վրդովված է ստեղծված իրավիճակից և հանձնարարել է հնարավորինս արագ պարզել, թե ինչպե՞ս է հնարավոր դարձել, որ քաղաքացիների խմելու ջրի մեջ սնդիկ հայտնվի, և ո՞վ է դրա համար պատասխանատու։

Որտե՞ղ էին վերահսկողները

Այս պատմության ամենակարևոր հարցը, սակայն, շարունակում է մնալ անպատասխան․ եթե ջրի անվտանգության վերահսկողությունը պետական համակարգի պարտականությունն է, ապա ինչո՞ւ վտանգը հայտնաբերվեց միայն այն բանից հետո, երբ համապատասխան մարմիններին ահազանգ ստացվեց։

Ավելին՝ «ԱրմԼուր»-ի հետ զրույցում Ծավի համայնքապետի պահվածքն ու արձագանքը ևս հարցեր են առաջացնում։ Փոխանակ հանրությանը հստակ պարզաբանումներ տալու՝ համայնքապետը զրույցի ընթացքում ագրեսիվ վարքագիծ է դրսևորել և, ըստ էության, չի ներկայացրել, թե ինչ քայլեր են իրականացվում բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։

Բյուրեղավանից՝ Ծավ

Խնդիրն առավել մտահոգիչ է այն պատճառով, որ ջրի անվտանգության հետ կապված սա առաջին լուրջ դեպքը չէ։

Բյուրեղավանի դեպքից հետո ևս բազմաթիվ հարցեր մնացին հանրության համար անպատասխան։ Մինչ օրս էլ ամբողջությամբ հստակ չէ՝ ինչն էր մարդկանց թունավորումների պատճառը և ինչու համապատասխան մարմինները ժամանակին չեն կանխել վտանգը։

Հիմա արդեն սնդիկ է հայտնաբերվում Սյունիքի բնակավայրի խմելու ջրում։ Եվ սա արդեն միայն առողջապահական խնդիր չէ։ Սա ազգային անվտանգության բաղադրիչ ունեցող հարց է։

Որովհետև եթե պետությունը չի կարող երաշխավորել անգամ քաղաքացու խմելու ջրի անվտանգությունը, ապա առաջանում է շատ ավելի լուրջ հարց՝ ո՞ր փուլում է ձախողվում վերահսկողության համակարգը։

Առողջապահության նախարարությունը, անվտանգության ոլորտի պատասխանատու մարմինները, ջրամատակարարման կառույցները և համայնքային իշխանությունը պետք է պատասխանեն՝ ովքե՞ր են պատասխանատու ջրի որակի պարբերական վերահսկողության համար, ե՞րբ է վերջին անգամ Ծավի ջուրը ստուգվել, ի՞նչ արդյունքներ են արձանագրվել, և ինչո՞ւ վտանգը հայտնաբերվեց միայն ահազանգից հետո։ Բայց որևէ պատասխանատվություն չկա»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։