Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ծրագրում են հանդիպել այս ամիս Նյու Յորքում
Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան պարիսպը (տեսանյութ)Ասում են՝ Փաշինյանի արձանը ոսկուց չէ. չարժի՞ Փաշինյանի ոսկեձույլ արձանները տեղադրվեն. էդ մարդն էդքան բան է արել. Էդգար Ղազարյանը հեգնեցԸնդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ, պետք է լուծենք այս հարցը»․ ՔՊ-ականը դժգոհ է (տեսանյութ)«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում
ՌԴ-ն ՀՀ-ից Գյումրիի ռազմակայանը դուրս բերելու դիմում չի ստացել. Գալուզին
Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր. «Իրավունք»ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասինՄարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը
Մամուլ

Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»

 «Հրապարակ»-ը գում է.

Շաբաթ օրը գրել էինք, որ Առուշ Առուշանյանից բացի, սյունեցի երբեմնի ընդդիմադիր համայնքապետերից երկրորդն էլ է ճամբարափոխ եղել․ Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանն էլ է հայտ ներկայացրել՝ առաջիկայում սպասվող Մեղրի համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու, ընդ որում՝ ՔՊ ցուցակով: ՔՊ-ի Մեղրիի տարածքային խորհուրդը «Քաղպայմանագրի» վարչությանը երեք թեկնածու է ներկայացրել, որոնցից մեկը Մխիթար Զաքարյանն է, մյուս երկուսը՝ գործող համայնքապետի տեղակալ Արթուր Գրիգորյանը եւ գործարար Սերգո Գալստյանը:

Մխիթար Զաքարյանը, հիշեցնենք, հայտնի «սյունյաց ողջույնների» հեղինակներից էր եւ Աննա Հակոբյանի հասցեին կոշտ արտահայտություն էր թույլ տվել, ապա հրապարակավ ներողություն խնդրել, որից հետո հեռացել էր քաղաքական դաշտից եւ վերադարձել բիզնես դաշտ։ Մի քանի տարվա լռությունից հետո նա Մեղրիի իշխանական շրջանակների հետ «շոկոլադնի հարաբերություններ» է ստեղծել եւ անգամ, ասում են, նոր հանք է շահագործում ու, ըստ այդմ, կրկին հավակնում է քաղաքապետ դառնալ։

Մենք գրել էինք, որ ՔՊ վարչությունն է ընտրում տարածքային խորհուրդների ներկայացրած թեկնածուներին, որոնք պետք է մասնակցեն ՏԻՄ ընտրություններին՝ որպես համայնքապետերի եւ ավագանու իշխանական անդամների թեկնածուներ։ Նախ տեղերի ՔՊ-ականներն են նախնական քասթինգ անցկացնում, ցանկ կազմում ու ներկայացնում վարչություն, ապա կուսակցական վերնախավը վերջնական ընտրություն է կատարում։ Մեզ տարածքային խորհրդից էին հայտնել, որ նաեւ Մխիթար Զաքարյանի թեկնածությունն է ներկայացվել։ Ավելի ուշ տեղեկացանք, որ Փաշինյանը միանգամից մերժել է նրա թեկնածությունը եւ նույնիսկ նախատել կուսակիցներին՝ Մխիթար Զաքարյանի թեկնածությունը ցանկում ընդգրկելու համար։ Ավելին, մեր աղբյուրները հայտնեցին, որ «Հրապարակի» հոդվածից է Փաշինյանը տեղեկացել, որ ՔՊ Մեղրիի կառույցը Զաքարյանի թեկնածությունն է առաջադրել, եւ զայրացել է Մեղրիի կառույցի վրա։ ՔՊ-ում ասում են, որ Առուշին ներել է, բայց Մխիթար Զաքարյանին չի պատրաստվում ներել, առավել եւս՝ պաշտոն շնորհել։ Իբր՝ Առուշ Առուշանյանի պարագան ուրիշ է։ Սյունիքի ՔՊ կուսակցական վերնախավին թվացել է՝ եթե Առուշին կարելի է, ուրեմն կարելի է նաեւ Մխոյին, ու որոշել են Գորիսի մոդելը կիրառել՝ դաշինք կազմել հեղինակավոր մարդու հետ, որի շնորհիվ հնարավոր կլինի հաղթել այս ընտրություններում, մանավանդ՝ համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի կալանավորումից հետո։ Չի ստացվել։

Հիմա որոշել են նմանատիպ դաշինք կազմել գործարար Սերգո Գալստյանի հետ, որը նույն՝ «Բիզնես» կուսակցությունն է ներկայացնում։ Ցուցակի առաջին համարը կլինի անկուսակցական Սերգո Գալստյանը, ապա կհաջորդի մեկ ՔՊ-ական, եւ այսպես հավասար համամասնությամբ։ Ցուցակը 45 հոգանոց է, իսկ ինչ վերաբերում է Մխիթար Զաքարյանին, ապա որոշվել է, որ կաշխատի ՔՊ-ի համար։

Գործարար Գալստյանը, ըստ մեր աղբյուրի, Մեղրիում հարգված մարդ է, բայց ոչ այնքան, որքան Առուշը Գորիսում, ուստի բոլորը պետք է լծվեն գործին, որ ՔՊ-ն Մեղրիում հաղթանակ տոնի։ Ի դեպ, վերջին քննարկումների ժամանակ, երբ Գորիսի ՔՊ կառույցի ղեկավար Արմեն Խաչատրյանը Փաշինյանին ասել է, թե ամեն բան կանենք, որ Առուշը հաղթի, Փաշինյանն արհամարհական նետել է, թե ոչ մեկդ Առուշի հաղթանակը ձեզ վրա չքաշեք, Առուշն իր ռեսուրսներով է հաղթելու։

ՀԳ․ Ի դեպ, մենք օգոստոսի 29-ին գրել էինք, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնելու նաեւ «ԶՊՄԿ-ից երկու տարի առաջ ազատված գնումների բաժնի պետ Սերգո Գալստյանը, որին մեղադրում էին ինչ-ինչ ֆինանսական կեղծիքների մեջ»։ Նա սեփական կուսակցությունն է բացում՝ «Խաղաղության խաչմերուկ» անունով։ Նա օգոստոսի 30-ին մեզ նամակ էր գրել՝ հիմնականում հաստատելով իր առաջադրման մասին տեղեկությունը եւ նշելով․ «Ես աշխատել եմ ոչ միայն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում, այլ նաեւ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում, եւ երկու գործատուների հետ էլ իմ աշխատանքային հարաբերությունները դադարեցվել են բացառապես իմ դիմումի համաձայն փոխադարձ համաձայնությամբ, այլ ոչ թե այդ կազմակերպությունների նախաձեռնությամբ իմ կողմից թույլ տրված ֆինանսական կեղծիքների կամ որեւէ այլ պատճառով»։ Ի դեպ, մենք տեղեկացանք, որ «Խաղաղության խաչմերուկ» կուսակցությունը չի գրանցվել, եւ Գալստյանն առաջադրվելու է Առուշի «Բիզնես» կուսակցության ցուցակով․ ՔՊ-ի հետ դաշինքի կողմը Մեղրիում էլ է «Բիզնեսը» լինելու։