Թուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանք
Թուրքիան 2026 թվականի հունվար–օգոստոս ամիսներին արտահանումն ավելացրել է 4%-ով՝ հասցնելով 185 մլրդ դոլարի, մինչդեռ ութ հարևան երկրների հետ արտահանման ծավալն աճել է 2,6%-ով։ Այդ մասին վկայում են Թուրքիայի արտահանողների միության տվյալները։
Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Իրան, Իրաք, Սիրիա, Հունաստան և Հայաստան արտահանումը տարվա առաջին ութ ամիսներին կազմել է 18,226 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 17,762 մլրդ դոլարի դիմաց։ Այսպիսով, արտահանման ծավալն աճել է 463,6 մլն դոլարով։
Հարևան երկրների շարքում արտահանման ամենամեծ ուղղությունը եղել է Իրաքը, ուր Թուրքիան արտահանել է 5,759 մլրդ դոլարի ապրանք։ Հաջորդում են Բուլղարիան՝ 3,439 մլրդ դոլար, Հունաստանը՝ 2,293 մլրդ, Վրաստանը՝ 1,950 մլրդ, Սիրիան՝ 1,675 մլրդ, Իրանը՝ 1,567 մլրդ և Ադրբեջանը՝ 1,542 մլրդ դոլար։
Հայաստան արտահանման ծավալը ամենափոքրն է եղել՝ կազմելով 1,336 մլրդ դոլար։
Միաժամանակ, Թուրքիան առաջին անգամ պաշտոնապես հրապարակել է Հայաստան արտահանման վերաբերյալ տվյալներ։