ԵՄ-ի՝ Հայաստանին տված խոստումները պատրանքային են դարձել. Գալուզին
Եվրամիության՝ Հայաստանի համար առանց վիզայի ռեժիմի ազատականացման վերաբերյալ հայտարարությունները Երևանին իրական երաշխիքներ չեն տալիս, այլ միայն ցույց են տալիս եվրոպական հրաշալի ապագայի խոստումների անցողիկությունը: Այս մասին «Известия»-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը փաստացի չի հաստատում վիզային ռեժիմի ազատականացման այն ժամկետները, որոնք ավելի վաղ նշել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գալուզինը նաև հայտարարել է, որ Բրյուսելը Հայաստանին հիմնականում շահադիտական մոտեցմամբ է վերաբերվում՝ այն դիտարկելով որպես ռեսուրսների և աշխատուժի աղբյուր, ինչպես նաև եվրոպական ապրանքների ու ծառայությունների իրացման շուկա։
«Եվրոպացիներն իրենց ենթականերին դիտարկում են միայն որպես ռեսուրսների և աշխատուժի աղբյուր, ինչպես նաև եվրոպական ապրանքների ու ծառայությունների իրացման շուկա, որը զրկված է սեփական արդյունաբերությունից»,- նշել է ռուս դիվանագետը։