Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ծրագրում են հանդիպել այս ամիս Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն այս ամիս նախատեսում են հանդիպել Նյու Յորքում՝ պատասխանելով «Ազատության» հարցին՝ հայտնեց Հայաստանի արտգործնախարարը։
«Մենք Նախատեսում ենք Նյու Յորքում հանդիպել՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում, վերջնական պայմանավորվածություն չկա, գրաֆիկներից է պայմանավորված», - ասաց Միրզոյանը՝ չմանրամասնելով հանդիպման օրակարգը։
Նյու Յորքում սեպտեմբերի 8-ին մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը։