Արա Զոհրաբյանը նշանակվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր
Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհուրդը 2026թ. սեպտեմբերի 14-ի նիստում միաձայն որոշել է չորս տարի ժամկետով ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր նշանակել Արա Գագիկի Զոհրաբյանին: Այս մասին տեղեկացրել է հենց Զոհրաբյանը՝ շնորհակալություն հայտնելով վստահության համար։