Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Արցախյան, հայաստանյան և սփյուռքյան հասարակական կազմակերպություններ, գործիչներ դիմել են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին.
«Մենք՝ ներքոստորագրյալ արցախյան, հայաստանյան եւ սփյուռքյան հասարակական կազմակերպություններս և գործիչներս, վճռական բողոք ենք հայտնում Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի տարածք օտարերկրյա ներկայացուցիչների այցերի և այդ այցերի ընթացքում իրականացվող անթույլատրելի հրապարակային գործողությունների կապակցությամբ։
Նման այցերը չեն կարող դիտարկվել բացառապես որպես մասնավոր, զբոսաշրջային կամ մշակութային միջոցառումներ։ Դրանք իրականացվում են մի տարածքում, որտեղից 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանվել է բնիկ հայ բնակչությունը, իսկ հայկական պատմամշակութային ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված ոչնչացման, փոփոխման, յուրացման և դրա հայկական ինքնության ջնջման։
Առանձնահատուկ մտահոգություն են առաջացնում Ստեփանակերտ, Շուշի, Գանձասար, Դադիվանք և հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության այլ վայրեր օտարերկրյա ներկայացուցիչների այցելությունները, որոնք ուղեկցվում են հրապարակային լուսանկարներով և պաշտոնական հայտարարություններով՝ առանց տեղահանված հայ բնակչության վիճակի և նրա մշակութային ժառանգության աղետալի վիճակի պատշաճ գնահատման։
Նման գործողությունները Ադրբեջանի կողմից ակտիվորեն օգտագործվում են՝ միջազգային ճանաչման և ընդունելիության տպավորություն ձևավորելու համար՝ քաղաքական-իրավական Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ուժի ապօրինի կիրառմամբ և էթնիկ զտմամբ լուծելու քաղաքականության նկատմամբ։
Հիշեցնում ենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի և պղծման գործողությունները կանխելու և պատժելու համար, ներառյալ եկեղեցիների, պաշտամունքի վայրերի, հուշարձանների և գերեզմանատների նկատմամբ իրականացվող գործողությունները։ Դատարանի կողմից ՄԱԿ-ի Կանոնադրության 41-րդ հոդվածի հիման վրա կիրառված ժամանակավոր միջոցներն ունեն պարտադիր բնույթ։
Այս համատեքստում հայկական ժառանգության օբյեկտներ այցելելիս անհրաժեշտ է հաշվի առնել համապատասխան միջազգային իրավական պարտավորությունները և դրանց պահպանման համար առկա՝ փաստագրված ռիսկերը։
Վերոգրյալի կապակցությամբ կոչ ենք անում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին.