Թրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցությունների
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ջոն Քոուլը ժամանել է Մինսկ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններ վարելու համար։
Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
«Նախագահը կհանդիպի Դոնալդ Թրամփի թիմի ներկայացուցիչների հետ։ Պատվիրակությունը գլխավորում է Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քոուլը», — գրում են պարբերականները:
Բանակցությունները կանցկացվեն Անկախության պալատում։ Շենքը Բելառուսի Հանրապետության ղեկավարի պաշտոնական նստավայրն է։