Եվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանը
Եվրոպական խորհրդարանը հավանություն է տվել հայկական արտադրության ապրանքների նկատմամբ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներին:
Համապատասխան որոշմանը կողմ է քվեարկել 583 պատգամավոր, դեմ՝ 49-ը, իսկ 39-ը ձեռնպահ են մնացել։
Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովն առաջարկել էր կիրառել այդ միջոցները, որոնք ուղղված են Հայաստանի արտադրանքի՝ Եվրամիության շուկա արտահանման հնարավորությունների ընդլայնմանը։
Ակնկալվում է, որ առևտրի ժամանակավոր միջոցների կիրառումը կնպաստի Հայաստանի և ԵՄ-ի միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը։