Վրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկԳՀԽ ժողովի օրակարգում են եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԵրբ մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունը հասնում է անգամ պատմական հիշողության ծաղրման ու պատմության վերաշարադրման մակարդակի. Արմինե ՏիգրանյանՀայաստանը ի՞նչ շանս ունի ամերիկյան շուկայում. վերլուծաբանԹուրքիան այս տարի դեպի Հայաստան արտահանել է մոտ 1,336 միլիարդ դոլարի ապրանքՉարենցի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՍևանի մակարդակն իջել էԱլկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվելՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ խոցել են Լիտվայի տարածքում գտնվող անօդաչու թռչող սարքըՀՀ պահեստազորի սպաների միությունը բաց նամակով դիմել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին
Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն
Մենք պայքարելու ենք ընտրությունների միջոցով ժողովրդավարական ինստիտուտների կայացման համար. ԹանդիլյանՀայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը հանդես կգա ամերիկյան թիմումՀայտնի է, թե ինչ են քննարկել Ֆիդանն ու Բայրամովը ԲաքվումԽաչիկ գյուղում սեպտեմբերի 19-ին անցկացվելու է Գաթայի փառատոնը ՍԱՏՄ-ն վերացրել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի արտադրատեսակի կասեցումըԿառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
Միջազգային

Կայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետ

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը ֆիննական Yleհեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ կպատասխաներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կամ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազանգին, եթե նրանք կապ հաստատեին իր հետ։

«Իհարկե, ես կխոսեմ, եթե նման հնարավորություն լինի»,- ասել է Կալլասը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կհամաձայնի՞ հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետ։

Միևնույն ժամանակ եվրոպական դիվանագիտության ղեկավարը շեշտել է, որ Եվրամիությունը հիմա չպետք է երկխոսություն սկսի Մոսկվայի հետ Ռուսաստանի պայմաններով։ Ըստ նրա՝ ԵՄ-ն չի կարող հանդես գալ որպես լիարժեք միջնորդ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, քանի որ աջակցում է Կիևին։ Սակայն ցանկացած բանակցության ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել այն հարցերը, որոնց լուծումն անմիջականորեն կախված է եվրոպական երկրներից։

Կալլասը միաժամանակ քննադատել է ամերիկացի ներկայացուցիչներ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի մոտեցումը, որոնք վերջին մեկուկես տարվա ընթացքում բազմիցս այցելել են Մոսկվա և Կիև՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ պատերազմը դադարեցնելու ջանքերի շրջանակում։

«Հուսով եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք ավելի լավ գիտեն, թե ինչպես է գործում Ռուսաստանը»,- ասել է Կալլասը՝ մեկնաբանելով Քուշների և Ուիթքոֆի դիվանագիտական ուղևորությունները։

Ըստ նրա՝ Մոսկվան հմտորեն վարում է բանակցությունները՝ օգտագործելով առավելագույն պահանջների մարտավարությունը։ Կալլասի կարծիքով՝ Ռուսաստանը նախ պահանջում է այն, ինչ նախկինում իրեն չէր պատկանում, ապա սպառնում է և սպասում, մինչև Արևմուտքը որևէ բան առաջարկի ի պատասխան։ Արդյունքում Մոսկվան ստանում է այն, ինչ նախկինում չուներ։

Կալլասը հայտարարել է նաև, որ պատերազմն արագ ավարտելու ձգտումը կարող է հանգեցնել Ուկրաինայի վրա ճնշման՝ պահանջելով հրաժարվել իր տարածքի և բնակչության մի մասից։ «Դա հեշտ ճանապարհ է։ Բայց դա երբեք չի հանգեցնի արդար և կայուն խաղաղության»,-ասել է նա։

ԵՄ դիվանագիտության ղեկավարը հիշեցրել է Ֆինլանդիայի՝ Խորհրդային Միության դեմ պատերազմների փորձը և շեշտել, որ ագրեսորին չպետք է պարգևատրել հարձակման համար։

Ըստ Կալլասի՝ Ռուսաստանը, հավանաբար, կպահանջի վերադարձնել սառեցված ռուսական ակտիվները։ Նրա կարծիքով՝ նման զիջումները չպետք է Մոսկվային տրվեն անվճար։ Ռուսաստանի առավելագույն պահանջներին, նրա կարծիքով, ԵՄ-ն պետք է հակադրի սեփական առավելագույն պահանջները՝ ավելի հավասարակշռված բանակցային դիրք ապահովելու համար։

Միաժամանակ Կալլասը հիշեցրել է, որ արդեն նստել է Լավրովի հետ նույն սեղանի շուրջ, մասնավորապես ԱՍԵԱՆ-ի և G20-ի միջոցառումների ժամանակ, որտեղ նրան անմիջականորեն ներկայացրել է Եվրամիության դիրքորոշումը։