Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մոլդովայի տարածքով վերջերս իրականացրած թռիչքների ժամանակ Ռուսաստանը երկու անգամ փորձել է անօդաչու թռչող սարքերով հարձակվել իր նախագահական ինքնաթիռի վրա։
«Մոլդովայում էր գտնվում իմ նախագահական ինքնաթիռը, և հենց այդ պատճառով նրանք հարձակվեցին Մոլդովայի վրա։ Երբ մենք վերադառնում էինք տուն՝ կրկին Քիշնևով, նրանք նույնն արեցին», — հայտարարել է Զելենսկին։
Բացի այդ, Ուկրաինա վերադառնալու ժամանակ՝ մի քանի օր անց, մեկ կամ երկու անօդաչու թռչող սարք մտել է Մոլդովայի օդային տարածք։ Այս միջադեպի մասին ավելի վաղ պաշտոնապես չէր հաղորդվել։
Ուկրաինացի պաշտոնյաները հետագայում հայտնել են, որ նախագահական պատվիրակության բոլոր անդամներն անվտանգ են։
Զելենսկին կարծում է, որ այդ հարձակումները Ռուսաստանի ռազմավարության մի մասն են, որի նպատակն անձամբ իրեն և այլ օտարերկրյա առաջնորդների վախեցնելն է։