Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտ
Հայաստանի՝ Եվրամիության անդամ դառնալու ձգտումը՝ միաժամանակ ԵԱՏՄ անդամ մնալով, համեմատելի է ընտանիքի անդամների անպարկեշտ վարքագծի հետ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Չեմ ուզում զուգահեռներ անցկացնել, բայց սա նույնն է, երբ ընտանիքում երկուսն են ապրում, իսկ նրանցից մեկն արդեն կարծես թե մեկ այլ ընտանիքում է ապրում։ Երկրորդը նրան հարցնում է՝ դու, ի վերջո, որտե՞ղ ես։ Մենք քեզ հետ ընտանի՞ք ենք, թե՞ դու արդեն ուրիշ ընտանիքում ես։ Իսկ պատասխանը հնչում է մոտավորապես այսպես՝ հետո կորոշենք։ Ե՞րբ հետո։ Երբ արդեն կահույքը սկսեն դո՞ւրս հանել։ Սա տարրական պարկեշտության հարց է», — Եկատերինբուրգում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
Զախարովան նաև նշել է, որ Հայաստանի կառավարությանը շատ կարևոր կլիներ սեփական ժողովրդի կարծիքը հարցնել Եվրամիության՝ Ռուսաստանի և ամբողջ ԵԱՏՄ-ի նկատմամբ բացահայտ թշնամական ուղղությամբ շարժվելու վերաբերյալ, և միայն դրանից հետո զբաղվել այդ որոշման իրավական ձևակերպմամբ։