ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին. ՍԴ
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըԱլիևի հայտարարությունն աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակաhարությունը. ճիշտ կանի՝ լռի. ԱբրահամյանԱսում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOM
Մամուլ

Ապօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում ընդերքի վերահսկողության ոլորտում վերջին զարգացումները ծանր հարց են առաջացնում․ ինչո՞վ է զբաղված այն պետական համակարգը, որի անմիջական պարտականությունն է վերահսկել ընդերքօգտագործումը, եթե ապօրինի հանքարդյունահանման դեպքերը մեկը մյուսի հետևից բացահայտում են իրավապահները։

Վերջին օրերին սա արդեն երկրորդ աղմկահարույց դեպքն է։

Մեկը Սյունիքի մարզի Մեղրիում էր․ առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, ինչպես նաև կաշառքի գործով Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությամբ կալանավորվեց Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, իսկ վարույթի շրջանակում խափանման միջոցներ են կիրառվել նաև այլ 6 անձանց նկատմամբ։

Երկրորդ դեպքը Գեղարքունիքի մարզի Լճաշենում է։ Սեպտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունն է տեղեկություններ ստացել և բացահայտել, որ ընկերություններից մեկը Լճաշեն գյուղում տևական ժամանակ, առանց հատուկ թույլտվության, համայնքապետարանից վարձակալած տարածքում արդյունահանում է իրականացրել։ Երեք անձ ձերբակալվել է։

Ու այստեղ տրամաբանական հարց է առաջանում․ իսկ որտե՞ղ էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Հայաստանում գործում է ոչ միայն ընդերքը վերահսկող պետական մարմին, այլև դրա կազմում՝ հատուկ Ընդերքի վերահսկողության վարչություն։ Այս համակարգը պահվում է պետական բյուջեից հենց նրա համար, որ ընդերքի ապօրինի շահագործումը ոչ թե տարիներ կամ ամիսներ անց ոստիկանները բացահայտեն, այլ մասնագիտացված տեսուչները կանխեն կամ ժամանակին արձանագրեն։

Առավել ուշագրավ է, որ Ընդերքի վերահսկողության վարչության պետ Վահան Գրիգորյանը ընդամենը ամիսներ առաջ ոչ թե պատասխանատվության, այլ մրցանակի է արժանացել։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2026 թվականի մարտի 17-ին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Հանրային ոլորտի նորարարության երրորդ համաժողովում հենց Վահան Գրիգորյանը և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը (2025 թվականին Հովհաննես Մարտիրոսյանը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացել է 18 մլն դրամ աշխատավարձ, որը ամսական միջին հաշվով կազմում է մոտ 1.5 մլն դրամ) Արայիկ Հարությունյանի (2025 թվականին վարչապետի աշխատակազմից ստացել է 31.5 մլն դրամ աշխատավարձ, որը ամսական միջին հաշվով կազմում է մոտ 2.6 մլն դրամ) առաջարկով նոմինացվել են «Տեխնոլոգիական լուծումներով խթանված նորարարություն» անվանակարգում։

Հիմա հարցը շատ պարզ է․ ո՞րն է այդ նորարարության արդյունքը։

Ի՞նչ տեխնոլոգիական լուծումներով է վերահսկվում Հայաստանի ընդերքը, եթե Լճաշենում տևական ժամանակ առանց հատուկ թույլտվության արդյունահանում է իրականացվել, սակայն այն հայտնաբերել են քրեական ոստիկանները։

Ինչի՞ համար է պետությունը մրցանակ տալիս ոլորտը վերահսկող պաշտոնյային, եթե նրա ղեկավարած ոլորտում տեղի ունեցող ենթադրյալ հանցագործությունները բացահայտում են ուրիշները։

Իսկ Սյունիքում՝ Նարեկ Դավթյանը

Մեղրիի դեպքն առավել ուշագրավ է մեկ այլ պատճառով։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պաշտոնական կառուցվածքի համաձայն՝ Սյունիքի տարածքային բաժնի պետը Նարեկ Դավթյանն է։ Հետևաբար, Մեղրիում ընդերքի նկատմամբ տարածքային պետական վերահսկողություն իրականացնող ստորաբաժանումը հենց նրա ղեկավարած կառույցն է։

Դավթյանի նշանակման պատմությունն ինքնին ուշագրավ է։

2025 թվականի հունիսի 6-ին ԲԸՏՄ ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներին ներկայացրել է նորանշանակ պետ Նարեկ Դավթյանին։

Ընդ որում՝ պաշտոնական հաղորդագրության մեջ Մարտիրոսյանը հենց այդ հանդիպման ժամանակ հանձնարարել է բարձրացնել վերահսկողական միջոցառումների որակը, աշխատել ՏԻՄ-երի և իրավապահների հետ ու հատկապես բացառել շահերի բախման ռիսկերը։

Իսկ ո՞վ է Նարեկ Դավթյանը

2025 թվականին Նարեկ Դավթյանը Սյունիքի մարզպետի աշխատակազմից ստացել է 4.1 մլն դրամ աշխատավարձ, որը ամսական միջին հաշվով կազմում է մոտ 340 հազար դրամ։

Նա նախկինում ղեկավարել է ՔՊ Կապանի տարածքային խորհուրդը և աշխատել Սյունիքի մարզպետարանի ֆինանսական վարչության պետի պաշտոնում։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականին Սյունիք կատարած այցից հետո Դավթյանին հեռացրել է ՔՊ Կապանի կառույցի ղեկավարությունից։ Հրապարակվել էր նաև, որ Փաշինյանը նույնիսկ ցանկացել է նրան հեռացնել կուսակցության շարքերից, սակայն Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի (2025 թվականին Սյունիքի մարզպետի աշխատակազմից ստացել է 18.1 մլն դրամ աշխատավարձ, որը ամսական միջին հաշվով կազմում է մոտ 1.5 մլն դրամ) միջամտությունից հետո դա տեղի չի ունեցել։ Ավելի ուշ Դավթյանի նկատմամբ աշխատանքային պարտականություններում արձանագրված թերությունների հիմքով ծառայողական քննություն է սկսվել, և նա ազատվել է նաև մարզպետարանի ֆինանսական վարչության պետի պաշտոնից։

Բայց դրանից ամիսներ անց նույն Նարեկ Դավթյանը ստացել է մեկ այլ՝ այս անգամ ընդերքի և բնապահպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնող կարևոր պետական պաշտոն։

Մամուլը գրել է նաև, որ Դավթյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կառավարության ներկայացուցիչ, ՔՊ-ական Նարեկ Բաբայանի մտերիմ ընկերն է։

Եվ հիմա՝ նշանակվելուց ընդամենը ամիսներ անց, Սյունիքում ունենք Մեղրի հանքի աղմկահարույց գործը։ Իսկ ինչո՞վ էր զբաղված ՔՊ-ական Նարեկ Դավթյանը։

Եթե ստուգել է, բայց խախտում չի հայտնաբերել՝ ինչպե՞ս։ Ինչի՞ դիմաց։ Եթե տեղեկություն չի ունեցել, ուրեմն չի տիրապետում իրավիճակին։ Ինչո՞ւ պետք է Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտի այս գործերը։

Սրանք արդեն ոչ թե քաղաքական ինտրիգի, այլ պետական վերահսկողության արդյունավետության հարցեր են։ Ի վերջո, այդ պաշտոնյաները բավականին բարձր վարձատրվում են պետության կողմից։

Սա արդեն ՔՊ-ի համակարգային ձախողման հարց է։

Մեղրին և Լճաշենը երկու տարբեր մարզերում գտնվող երկու առանձին դեպքեր են, և դրանց վերաբերյալ քրեական վարույթները դեռ պետք է պարզեն յուրաքանչյուր անձի մեղավորության հարցը։

Երբ կարճ ժամանակում տարբեր մարզերում նման դեպքեր են ի հայտ գալիս, արդեն օրինաչափ հարց է առաջ գալիս․ ուրեմն գործ ունենք ընդերքի պետական վերահսկողության համակարգային ձախողման հետ։ Քանի որ պետական վերահսկողությունը շնորհանդես չէ, մրցանակ չէ, պաշտոն չէ։

Դրա արդյունավետությունը չափվում է շատ պարզ արդյունքով՝ պետության ընդերքը ապօրինի շահագործվո՞ւմ է, թե՞ ոչ։ Տվյալ դեպքում շահագործվում է։ Հետևաբար, Մեղրիի և Լճաշենի դեպքերից հետո պատասխան պետք է տան նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, Ընդերքի վերահսկողության վարչության պետ Վահան Գրիգորյանը։

Իսկ եթե քննությամբ պարզվի, որ վերահսկող մարմնի որևէ պաշտոնատար անձ իմացել է ապօրինի գործունեության մասին և չի գործել, կամ առկա են պաշտոնեական հանցագործության այլ հատկանիշներ, ապա այդ հանգամանքները ևս պետք է ստանան իրավապահների գնահատականը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։