Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարը
Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյում ընթացող WTA 250 կարգի մրցաշարը։
1/16 եզրափակչում WTA-ի վարկանիշային աղյուսակում 155-րդ տեղը զբաղեցնող Ավանեսյանը հանդիպել է դասակարգման աղյուսակում 144-րդ տեղը զբաղեցնող արգենտինացի Խուլիա Ռիերայի հետ։
Ավանեսյանը հաղթել է 6:2, 6:4 հաշվով և դուրս եկել մրցաշարի 1/8 եզրափակիչ։