ԱՄՆ-ում կործանվել է NBC News հեռուստաալիքի ուղղաթիռը. զոհվել են լրագրողներ
Լոս Անջելեսում վթարի է ենթարկվել NBC News լրատվական հեռուստաալիքի ուղղաթիռը։ Զոհվել է առնվազն երեք մարդ, այդ թվում՝ մեկ մարդ, որը գտնվել է գետնին։
Եվս մեկ տուժած հոսպիտալացվել է։
NBC Los Angeles-ը հաստատել է, որ վթարի ենթարկված ուղղաթիռը պատկանել է հեռուստաալիքին։ Աղետի պահին անձնակազմն օդից նկարահանում էր ավտոմեքենայի և ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր վթարը։
Ուղղաթիռի կործանումը տեղի է ունեցել ուղիղ եթերում։
Վթարից կարճ ժամանակ առաջ խմբագրությունում կապը կորցրել էին անձնակազմի հետ։