Բա ի՞նչ էիք ուզում՝ գայինք ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՞ս. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Արայիկ Հարությունյանն ասում է՝ դուք այլանդակել եք պառլամենտարիզմը: Պարոն Հարությունյան, ՔՊ-ն այլանդակել է հայկական պետականության հիմքերն ու մեր ինքնությունը, բա ի՞նչ էիք ուզում, գայինք ձեզ «պոնչո» անեինք, նստեի՞նք: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ արձագանքելով վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ ՔՊ պատգամավոր Արայիկ Հարությունյանի հայտարարություններին։