Եթե կոմպրոմիսի են գնում ձեզ հետ, «նախկին թալանչին» դառնում է գործարար, հերոս հարկատու. Յոլյան (տեսանյութ)
«Բոլոր ֆեոդալները, բդեշխները, կալվածատերերն այսուհետ ձերոնք են, որովհետև որտեղ նայում ենք... Օրերս մամուլը գրել էր, որ համայնքներից մեկում ձեր թեկնածուն ունի 51 անշարժ գույք»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը՝ դիմելով ՔՊ-ականներին։
Նա նշեց, որ ՔՊ-ականները մի բանաձև ունեն. «Եթե մարդն այլևս կոմպրոմիսի է գնում ձեզ հետ, ընտրական պրոցեսների է մասնակցում, «նախկին թալանչիից» դառնում է գործարար։ Եթե ընտրություններին լավ ձայն բերի, դառնալու է հերոս հարկատու»։