Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով․ ՊԵԿԿոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը գուցե արձագանքի Ալիևին, չե՞ք ուզում դուք արձագանքել. ՔՊ-ական Ալեքսանյանը «թռավ» լրագրողի հարցից (տեսանյութ)ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գները հասել են երկրի պատմության ամենաբարձր մակարդակինՁեր խմբակցության աղը Էդգար Ղազարյանն ա. Ղազարոս, խելքի եկուր. ՔՊ-ական պատգամավորը երգ հիշեց (տեսանյութ)591 մլն դրամ՝ արդարացվածների կրած վնասի դիմաց․ պետության համար թանկ բեռ են քրեական հետապնդումները. Hetq.amՄոր նկատմամբ բռնությnւն և մեկ այլ անձի uպանության փորձ կատարած քաղաքացին կալանավnրվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԳիշերը հրկիզել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության շենքըԱրփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին (տեսանյութ)
Փարաքարի նոր բդեշխը. ՔՊ-ական պատգամավորի տան դիմաց ձայնային ազդանշանն արգելող ցուցանակ է տեղադրված. «Փաստինֆո»
ԱՄՆ-ում կործանվել է NBC News հեռուստաալիքի ուղղաթիռը. զոհվել են լրագրողներԴատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան32 ժամ գազ չի լինի Էրեբունու բազմաթիվ հասցեներում
Ինչո՞ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը..․ Արթուր Դանիելյան
Եթե Գոռ Մինասյանի դեմ հաղորդում չգրեր, իրեն էին կալանավորելու․ Տաթևի վարչական ղեկավարի փաստաբանների հայտարարությունը
Դուք, որ տապալել եք երթևեկության միասնական ցանց ստեղծելու ձեր ծրագիրը, հիմա պետք է դրա համար պատասխան տա մարզից եկող բնակի՞չը. ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Դուք ադրբեջանական թեզերն ավելի լավ եք հիմնավորում, քան իրենք. դուք ադրբեջանցիների հերոսներն եք. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Եթե կոմպրոմիսի են գնում ձեզ հետ, «նախկին թալանչին» դառնում է գործարար, հերոս հարկատու. Յոլյան (տեսանյութ)
Շիրակում երեխան իրենց տան բակում ընկել է ջրի տարայի մեջ և նրա մոտ արձանագրվել է «ջրահեղձություն»․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
Բա ի՞նչ էիք ուզում՝ գայինք ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՞ս. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանը տգետ է. ձեր գոռալուց նա չի դառնալու պակաս տգետ. Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում լարեց իրավիճակը (տեսանյութ)
Առուշանյանի հարցով վիճում էի շատերի հետ, ասում էի՝ ՔՊ-ի հետ չի համագործակցի, ցավում եմ ու ափսոսում․ Իշխան Սաղաթելյան
Ադրբեջանի հաղթանակը ողջ իսլամական աշխարհի հաղթանակն է․ Արցախի օկուպացիան Փաշազադեն տարել է կրոնական հարթություն
Խոշորացման ծրագրերը կենացների մակարդակի են և դրանց տակ որևէ թվային արդյունք չկա. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր (տեսանյութ)ԱԽՔ-ն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին Արայիկ Հարությունյանը սրտիկ է ցույց տվել Ագնեսա ԽամոյանինԵս հո չե՞մ եկել այստեղ ցուցմունք տամ. Ասլանյանը՝ ՔՊ-ական արկածախնդիր քաղաքապետերի մասին (տեսանյութ)Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով. ՊՎԾԻրանի հարավում գտնվող Քեշմ կղզում մի քանի պայթյուն է որոտացել
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին. ՍԴ
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըԱլիևի հայտարարությունն աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակաhարությունը. ճիշտ կանի՝ լռի. ԱբրահամյանԱսում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարը
Տնտեսություն

Ինչո՞ւ ԿԲ նախագահը օգտագործեց «ապոկալիպսիս» բառը..․ Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Երեկ ապականվեց հայկական պետականության վերջին, քիչ թե շատ գործող հաստատությունը՝ Կենտրոնական բանկը։ Առերեսվելով կատաստրոֆիկ ցուցանիշներին՝ նա որոշեց իրավիճակից դուրս գալ տիպիկ նիկոլական շուստրիությամբ։
 
ԿԲ-ի բուն նիստը պաշտոնապես վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման մասին էր։ Սա, իհարկե, կարևորագույն ցուցանիշ է, որը, սակայն, իրավիճակի աղետալի լինելու մասին կհուշի միայն շատ նեղ մասնագիտական շրջանակներին։ Լայն շերտերին ԿԲ-ի առանցքային տոկոսադրույքի բարձրացումը 0,25%-ով ոչինչ չի ասում։ Բայց էս առիթը ԿԲ նախագահը որոշեց օգտագործել տեղեկատվական գրոհ կազմակերպելու համար։ Գրոհի նպատակը մարդկանց խրախուսելն էր ավելի շատ վարկ վերցնել։ Գրոհի հիմնական «խարիսխը» իբր թե անզգուշորեն արտաբերված «ապոկալիպտիկ» բառն էր (սա կոչվում ա «յակռ գցել»)՝ գազի գնի հնարավոր թանկացման համատեքստում։ էդ բառն օգտագործվել է զուտ, որպեսզի ԿԲ նախագահի ելույթը հանրային հնչեղություն ստանա։ Բուն ասելիքն այն էր, որ վարկերի տոկոսադրույքները թանկանալու են, իսկ ասելիքի նպատակն այն էր, որ նրանք, ովքեր կամուկացի մեջ են վարկ վերցնել-չվերցնելու հարցում, արխային գնան վերցնեն՝ վախենալով տոկոսադրույքների ապագա աճից։
 
Հետաքրքրասեր ընթերցողը կարող է հարցնել, թե ինչու է ԿԲ նախագահին պետք, որ մարդիկ գնան վարկեր վերցնեն։ Բացատրեմ՝ քանի որ Հայաստանի տնտեսությունը վերջին 8 տարիներին հիմնված է փուչիկի վրա, դրա հարատևությունը ուղղակիորեն կախված է փուչիկի անդադար աճից։ Մասնագետների համար այս փուչիկն առավել ցցուն կերևա փողի ծավալի M3 ցուցանիշի աճի գրաֆիկից։ Ոչ մասնագետները կարող են տեսնել միայն դրա հետևանքները՝ ի դեմս թանկացող անշարժ գույքի ու ահագնացող ինֆլյացիայի։
 
Ստեղծված իրավիճակում վարչակազմին պետք է, որ մարդիկ վարկեր վերցնեն ու մի կերպ ճռալով դրանք փակեն։ Խնդիրն նրանում է, որ մահացած տնտեսությունում մարդիկ հակված չեն վարկ վերցնել, որովհետև կամ արդեն վերցրել ու ոտից գլուխ խրված են պարտքերի մեջ, կամ էլ չեն ուզում վերցնել, որտև էդ գումարը ներդնելու տեղ չկա։
 
Ինձ կհակաճառեք, կասեք՝ ո՞նց կարա տնտեսությունը մահացած լինի, եթե ՀՆԱ-ի 7%-ոց աճ են ցույց տալիս։ Ես էլ ձեզ կհակադարձեմ հարցով՝ ո՞նց կարա 7% աճ ունեցող տնտեսությունը չկարողանա հարկ հավաքել ու ստիպված բյուջեի ծախսերը կտրուկ կրճատի։
 
Էսօրվա դրությամբ վարչակազմը պիտի հավաքեր մոտ 2,4 տրիլիոն դրամի հարկ, բայց, նույնիսկ հարկային կանխավճարներ կորզելով, կարողացել է հավաքել ընդամենը 2,17 տրիլիոն (այսինքն՝ մոտ $600 մլն ավելի քիչ)։ Սրա հետևանքով 25 ու 27 տոկոսով կրճատվել են համապատասպանաբար պաշտպանությանն ու կրթությանը տրամադրվելիք գումարները, ինչը տրամաբանական է, քանի որ անպաշտպան սահմանները օկուպացիոն վարչակազմի անվտանգության երաշխիքն են, իսկ դեբիլների ինկուբատորների վերածված դպրոցները մատակարարում են ռեժիմին անհրաժեշտ ընտրազանգվածը։
 
Այլ երկրներում ԿԲ-ները նման իրավիճակում առանցքային տոկոսադրույքն իջեցնում են, ոչ թե բարձրացնում, որպեսզի վարկերի տոկոսներն իջնեն ու մարդիկ ավելի հակված լինեն վարկ վերցնել։ Իսկ մեզ մոտ դա չի կարելի անել, քանի որ դա կհանգեցնի էլ ավելի մեծ ինֆլյացիոն աճի։ Տնտեսական լեզվով սա կոչվում է ստագֆլյացիա, որը տնտեսական դեպրեսիայի ու կոլապսի նախորդ փուլն է։
 
Հիմա եթե մեր ԿԲ-ն տոկոսը իջեցնի, էլ ավելի մեծ պրոբլեմ կունենա, եթե բարձրացնի, նույնպես պրոբլեմ կունենա։ Հետևաբար որոշել են շուստրիությամբ մարդկանց դրդել վարկերի տակ մտնել՝ ասելով, որ արագ վարկ վերցնեն, քանի չի թանկացել, ու քաջ իմանալով, որ դա նույնիսկ եթե աշխատի էլ, ապա ընդամենը մի երկու ամսով կփրկի իրավիճակը։
 
Նույն «յակրը» սրանք գցել էին, օրինակ, երբ Անդրանիկ Թևանյանին ձերբակալելիս հայտարարեցին, որ նա $640 հազար դոլար է ստացել օտար պետությունից պետական գաղտնիք տրամադրելու դիմաց։ Հետագայում պարզվեց, որ դա ամբողջովին սուտ է։ Ոչ գումար է եղել, ոչ օտար պետություն, ոչ էլ պետական գաղտնիք:
Նմանատիպ «յակռ գցեցին» բոլորովին վերջերս, երբ Գագիկ Խաչատրյանին վերագրեցին միլիարդավոր դոլարների ապօրինի գույք։ Հետագայում պարզվեց, որ խոսքը դրամի մասին է, ոչ թե դոլարի։ Բայց դե մի քանի միլիարդ դրամի համար մարդուն պադգարակով տանելը չէր տեղավորվում տեղեկատվական դաշտում, դրա համար դրամի փոխարեն դոլար գրեցին։
 
«Յակր գցեցին», երբ Քոչարյանին վերագրվող ապօրինի գումարների մեջ ներառեցին ոչ թե կապիտալը կամ ակտիվները, այլ բիզնեսների շրջանառությունը, որ թիվը մեծ երևա։ Թքած, թե աշխարհում ոչ մի դատարան դա չի կարող հիմք ընդունել...
 
Ամեն դեպքում արժի արձանագրել, որ Բագրատ Ասատրյանի ու Տիգրան Սարգսյանի ստեղծած ինստիտուտը դիմացավ գրեթե 8 տարի ու վերջում փլուզվեց սրանց «հմուտ», կործանարար ձեռքերում։ Ոչ մի ուրիշ պետական հաստատություն էսքան չձգեց...»։