Փաշինյանը խոստովանել է՝ արտահանումը նվազել էԵրկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելքԼսեք, ես ՀՀ վարչապետն եմ, ես ձեզ համար վաշխառու չեմ՝ տոկոս տվող կամ վարկ ստացող. ՓաշինյանԱկումբի տնօրենը աշխատակցին ստիպել է գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալ հաճախորդի հետ. Փաշինյանը Գլխավոր դատախազությանը խնդրեց զբաղվել դեպքով Ղարաբաղում հաղթանակը հիմք ստեղծեց Զանգեզուրի միջանցքի իրականացման համար. Ալիև
Կոռուպցիա՞, կամայականությո՞ւն, թե՞... ԿԳՄՍՆ-ն տեղյա՞կ է, որ Գեղարվեստի ազգային ակադեմիայում «մատից հոտ քաշելով» են որոշում կայացնում
Ինչո՞ւ էին սառչում «մացեմածիկայի» խնդիր լուծող պատգամավորի ձեռքերը և ինչ կապ ունի Ռուբեն Ռուբինյանի հայրը․ Նարեկ Կարապետյանը հիշեցրեց (տեսանյութ)
Արցախցիների ամեն 4-րդ ընտանիքն առանց հայր էր ու նկարով, ընտանիքներ կային, որ 2 նկարով էին․ Նարեկ Կարապետյանը դեպք պատմեց արցախցիներին Տաշիրում ընդունելուց (տեսանյութ)ԱԳՆ-ն իսկապես առևտուր է արել, բայց առևտրի ապրանքը հայկական հողերն են եղել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Ես քաղցկեղից քույր եմ կորցրել․ ընդդիմադիր պատգամավորն ահազանգեց՝ թունաքիմիկատներ կան սննդի ամեն երկրորդ նմուշում (տեսանյութ)
Հայրը հայտնել է, որ դասղեկն ու հոգեբանը բուլինգի են ենթարկում 8-ամյա որդուն, իսկ հոգեբանը, բռնելով երեխայի ձեռքերը, բարձրացրել է օդ և հրելով գցել գետնին
ԱԳՆ աշխատանքը՝ ըստ ՔՊ-ի․ Հայաստանն ուզում է ԵՄ-ին, ԵԱՏՄ-ն խանդում է. ՀՀ-ն ասում է՝ «Мы просто друзья». Նարեկ Կարապետյան29 հազար 743 քառակուսի կիլոմետրի մեջ անկլավները չեն մտնում. Փաշինյան
Ծաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ ու ոչխարներ են սատկել
ՀՀ 35-րդ տարեդարձի կապակցությամբ Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով
Հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հյուրընկալվել են Թրամփին, աղոթք է հնչեցրել Հայաստանում հաստատված խաղաղությանն աջակցած նախագահ Թրամփի համար
2022-ին եղել ենք Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը կորցնելուց 5 պակաս. ՓաշինյանՀուսով ենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը րոպե առաջ կհասնեն մնայուն խաղաղության․ Թուրքիայի ՊՆՍկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը. «Հրապարակ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ինչու Փաշինյանը Ալիևի մոտ չի բարձրաձայնել հայ գերիների խոշտանգումների հարցը. «Ժողովուրդ»Պայթյուններ Ռոստովում և Յարոսլավլում․ օդանավակայանում և նավթավերամշակման գործարանում հրդեհներ են բռնկվելԲացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Ձևավորվել են ԱԺ «տուր­ագենտստվոները». «Հրապարակ»Չի՞ մոռացել Նիկոլ Փաշինյանը «սյունյանց ողջույնները»․ թեժ իրավիճակ՝ Մեղրիի ընտրությունների նախաշեմին․ «Ժողովուրդ»Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել. «Հրապարակ»Հայաստանում և հայկական սփյուռքում ռևանշիստական ուժերը դեռևս ուժեղ են և փորձում են խաթարել խաղաղության գործընթացը. ՀաջիևԷրեբունիում հայրը փորձել է բռնաբարել դստերը. «Հրապարակ»Հովիկ Աբրահամյանի որդու ճակատագիրը որոշող դատավորը ի՞նչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ»Ծառուկյանին բանտարկեցին, սպորտն անտեր մնաց. «Հրապարակ»Իսրայելը շարունակում է Գազայում հարվածներ հասցնել. զոհվել և վիրավորվել են խաղաղ բնակիչներՈվ և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում. բացահայտում․ «Ժողովուրդ»Գագիկ Ղազինյանը դատի է տվել ԵՊՀ-ին. «Հրապարակ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»ՀՀ Սահմանադրական դատարանում արդեն «ճամպրուկային» տրամադրություններ են․ «Ժողովուրդ»Զազրախոսները դատապարտում են․ «Հրապարակ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Շուրջօրյա բողոքի ակցիաներ են նախատեսում. «Հրապարակ»Ռուսական բանակը շարունակում է ռմբակոծել ուկրաինական քաղաքները. կան մեծ թվով վիրավորներԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՈւկրաինային 2027 թվականի համար անհրաժեշտ է 52,6 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսավորում․ ՊիդլասաՎորոնեժից պատգամավորի ընտանիքի մոտ Դուբայում 76 բնակարան են հայտնաբերելՔաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի օձի հայտնվելուց հետոՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքըՄԱԿ-ը միջոցներ է ձեռնարկել՝ Թրամփի հետ կապված իրավիճակի կրկնությունից խուսափելու համար. ԳուտերեշՀնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալինՆեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարըԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը. ՍուրենյանցՍաուդյան Արաբիան դադարեցրել է նավթի մատակարարումները Եվրոպա՝ առանցքային նավթատարի կանգից հետոԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով
Հասարակություն

Կոռուպցիա՞, կամայականությո՞ւն, թե՞... ԿԳՄՍՆ-ն տեղյա՞կ է, որ Գեղարվեստի ազգային ակադեմիայում «մատից հոտ քաշելով» են որոշում կայացնում

Ի՞նչ է տեղի ունենում, երբ դիմորդը չի ընդունվում ՀԳՊԱ, բողոքարկում է գնահատականը, իսկ հետո ամիսներ շարունակ փորձում է հասկանալ՝ ինչ ընթացակարգով են կայացվել իր վերաբերյալ որոշումները։

Այս հարցը ծագել է մի դիմորդի ընտանիքի փորձից, որը, մեր ուսումնասիրությամբ, մի շարք հարցեր է առաջացնում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ընդունելության և ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ։

Մի դիմորդի պատմություն

ՀԳՊԱ-ի գրաֆիկայի բաժին դիմած դիմորդը երկու քննությունից չի հաղթահարել 8 միավորի անցողիկ շեմը։ Ընտանիքը բողոքարկել է արդյունքը։

Բողոքարկման ժամանակ նրանց հայտնել են, որ աշխատանքը կրկնակի ստուգվել է, և դեռ բողոքարկումից առաջ գնահատականը բարձրացվել է՝ հասնելով 7.19-ի։ Բողոքարկման արդյունքում այն չի փոխվել։

Այստեղ առաջանում է պարզ հարց՝ ի՞նչ տրամաբանությամբ է փոխվել գնահատականը, եթե այն, միևնույն է, մնացել է չանցողիկ։ Ո՞վ է կրկնակի ստուգել աշխատանքը, ինչ չափանիշներով է ձևավորվել հենց 7.19-ը, և կարո՞ղ է դիմորդը ստանալ այդ գնահատականի հիմնավորումը։ Թե՞ սա կամայականություն է. «տնեցիքով» հավաքվել ու որոշումներ են կայացնում:

Խոսքը ոչ թե այն մասին է, որ տվյալ դիմորդին պարտադիր պետք էր ընդունել, այլ այն մասին, թե արդյոք գնահատման գործընթացն այնքան թափանցի՞կ է, որ դիմորդը կարող է հասկանալ՝ ինչպես է ձևավորվել իր արդյունքը։

Հարկ է նկատել, որ դիմորդը նախապես սովորել էր նաև ՀԳՊԱ-ի նախապատրաստական դասընթացներում՝  «0 կուրսում», վճարովի և պայմանագրային հիմքով։

Առաջին կուրս չընդունվելուց հետո ընտանիքին առաջարկվել է ևս մեկ տարի սովորել «0 կուրսում»։ Մեկ այլ չընդունված դիմորդի էլ հանձնաժողովը հորդորել է անցնել «0 կուրս», որից հետո, արդեն հաջորդ տարի,  կանցնի առաջին կուրս: 

Այստեղ հարցեր են առաջանում.  եթե նախապատրաստական դասընթացներն այստեղ անվանում են «0 կուրս» և դա էլ  ինքնին ենթադրում է ընդունելություն ակադեմիա, ինչն ինչպես իրենք են ձևակերպել և համոզել դիմորդնեից մեկին, ապա այդ դեպքում ինչու՞ բոլորի դեպքում դա չի գործում:

Թե՞սա պարզապես նախապատրաստական խումբ հավաքելու և փող աշխատելու գրավականն է:

Ի վերջո, ի՞նչ կարգավիճակ ունի այդ դասընթացը, ի՞նչ է այն տալիս դիմորդին և որքանով է դա հստակ ներկայացվում նախապես՝ հատկապես այն դեպքում, երբ դասընթացը վճարովի է և պայմանագրային հիմքով։

Ինչ վերաբերվում է այս պատմության հաջորդ փուլին, ապա այստեղ ավելի կոնկրետ իրավական հարց է առաջացնում։

Դիմորդն ունի միջին մասնագիտական կրթության դիպլոմ։ Ընտանիքը պարզել էր, որ որոշ պայմանների դեպքում ՄՄՈՒՀ շրջանավարտը կարող է համապատասխան մասնագիտությամբ շարունակել ուսումը բուհի երկրորդ կուրսից։

ՀՀ կառավարության N 752-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ համապատասխան դեպքերում դա հնարավոր է, եթե ուսումնական ծրագրերի միջև առարկայական տարբերությունների թիվը չի գերազանցում 8-ը։

Ընտանիքը դիմել է ՀԳՊԱ, ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը և ստացել նախնական տեղեկություն, որ երկրորդ կուրսում ուսումը շարունակելը հնարավոր է։

«99 տոկոսով կլինի»,-ուսումնականմասում ասել են դիմորդին:

Սակայն մոտ մեկուկես ամիս անց նրանց հայտնել են, որ առկա է 10 առարկայական տարբերություն, և այդ պատճառով նշված տարբերակը հնարավոր չէ։

Եթե վերջնական հաշվարկով տարբերությունն իսկապես 10 առարկա է, ապա դա կարող է բացառել տվյալ կարգով երկրորդ կուրս անցնելը։ Սակայն մնում է գլխավոր հարցը՝ ինչո՞ւ այդ հաշվարկը չի կատարվել դիմումի սկզբնական փուլում, և ինչի հիման վրա էին դիմորդին նախապես վստահեցրել, որ դա հնարավոր է։

Երբ ուսումնական մասում դիմորդների ծնողներն ուղղել են այդ հարցը տիկին Հ.-ին, և ասել, որ այս մեկուկես ամիսը դիմորդի համար պարզապես սպասելու ժամանակ չէր․ այդ ընթացքում նա կարող էր այլ կրթական տարբերակներ ընտրել, վերջինս անվրդով ասել է, թե՝ «էհ, գայիք, դիպլոմը պատճենահանեիք, տանեիք»:

Իհարկե, նման տրամաբանություն ունեցող, իրենն ասող և քեզ չլսող ոչ մասնագետին դժվար էր բացտարել, որ ոչ միայն ձեր բուհի նման, մյուս բուհերում ևս համաձայն չեն պատճենահված դիպլոմ վեցնել, այլև ձեր բաժնի մասնագետ համարվողները վստահեցրել են, որ հաստատ կանցնի այդ դիպլոմով:

 

Կոռուպցիայի՞, թե՞ կազմակերպական խնդրի մասին է խոսքը

Հարկ է նկատել, որ նախկինում բուհը իր կազմով հայտնվել է աղմկահարույց կոռուպցիոն գործընթացներում:

Թեև նոր ռեկտոր Վարդան Ազատյանի օրոք գոնե առայժմ մեծ աղմուկներ չեն եղել ու այս պատմությունն էլ ինքնին կոռուպցիայի փաստ չի ապացուցում, սակայն այն առաջացնում է մի շարք այլ հարցեր՝ գնահատման և բողոքարկման թափանցիկության, «0 կուրսի» կարգավիճակի, դիմորդներին տրամադրվող տեղեկատվության և կրթական գործընթացի կազմակերպման վերաբերյալ։

Հարց է առաջանում՝ 

7.19-ը ո՞վ և ինչպե՞ս է ստացել։

Կրկնակի ստուգումն ինչպե՞ս է փաստաթղթավորվել։

Բողոքարկման ընթացակարգն ի՞նչ է նախատեսում։

«0 կուրսի» իրական կարգավիճակն ի՞նչ է։

Ինչո՞ւ է երկրորդ կուրս տեղափոխվելու հարցի պատասխանը տրվել մեկուկես ամիս անց։

Եվ ի վերջո՝ ո՞ր փուլում է դիմորդը ստանում ամբողջական և վստահելի տեղեկատվություն, որպեսզի կարողանա իր կրթական ապագայի վերաբերյալ որոշում կայացնել։

Սրանք արդեն միայն մեկ ընտանիքի հարցերը չեն։

Դրանք այն հարցերն են, որոնց հստակ պատասխանները կարող են կարևոր լինել ՀԳՊԱ-ի յուրաքանչյուր ապագա դիմորդի համար։

Ի վերջո, գեղարվեստի ազգային ակադեմիայում աշխատում են իրենց գործին տիրապետող մասնագետնե՞ր, թե՞ այստեղ որոշումները կայացվում են «մատից հոտ քաշելու» սկզբունքով:

ՀԳՊԱ-ին դիմել ենք հարցազրույցի և բարձրացված հարցերի վերաբերյալ պարզաբանումների խնդրանքով։ Անցել է 5 աշխատանքային օր, բայց հոդվածի հրապարակման պահին ՀԳՊԱ-ից պատասխան կամ հարցազրույցի տրամադրման ժամկետ չենք ստացել։

Եթե ՀԳՊԱ-ն ներկայացնի իր դիրքորոշումը, փաստաթղթերը կամ ընթացակարգերի վերաբերյալ պարզաբանումները, դրանք կներկայացվեն նաև ակադեմիայի պատասխանի հետ միասին։

Արմինե  Մկրտումյան