Իրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Իրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, որոնք նախատեսված են նոյեմբերի 3-ին։
«Ես ասում եմ, որ դա տեղի կունենա ընտրություններից անմիջապես հետո, բայց, հնարավոր է, որ տեղի չունենա այդ ժամանակ։ Հնարավոր է նաև, որ դա տեղի ունենա մինչև ընտրությունները», — Հյուսիսային Կարոլինայում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է նա։
ԱՄՆ նախագահը խոստացել է, որ Իրանի հետ հակամարտության արդյունքը ամերիկացիների համար շատ լավ կլինի:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ համոզված է՝ Իրանը ցանկանում է գործարք կնքել, և հակամարտությունը մոտենում է ավարտին։