Պայթյուններ Ռոստովում և Յարոսլավլում․ օդանավակայանում և նավթավերամշակման գործարանում հրդեհներ են բռնկվել
Գիշերը Դոնի Ռոստովն և Յարոսլավլը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Նախնական տվյալներով՝ հնարավոր թիրախները կարող էին լինել «Դոնի Ռոստովի Կենտրոնական» ռազմական օդանավակայանը և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանը։
Ռոստովում, ականատեսների հաղորդմամբ, առաջին պայթյունները լսվել են մոտավորապես գիշերվա ժամը մեկին։ Դրանից առաջ տարածաշրջանում օդային վտանգ էր հայտարարվել։
Նշվում է, որ հրդեհի օջախը գտնվել է օդանավակայանի տարածքում՝ հյուսիս-արևմտյան հատվածում։
Օդանավակայանն օգտագործվում է ռազմատրանսպորտային փոխադրումների, այդ թվում՝ անձնակազմի և բեռների տեղափոխման համար։ Քաղաքի վրա հակաօդային պաշտպանության աշխատանքը շարունակվել է նաև գիշերվա ժամը երեքից հետո։