Չի՞ մոռացել Նիկոլ Փաշինյանը «սյունյանց ողջույնները»․ թեժ իրավիճակ՝ Մեղրիի ընտրությունների նախաշեմին․ «Ժողովուրդ»Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել. «Հրապարակ»Հայաստանում և հայկական սփյուռքում ռևանշիստական ուժերը դեռևս ուժեղ են և փորձում են խաթարել խաղաղության գործընթացը. ՀաջիևԷրեբունիում հայրը փորձել է բռնաբարել դստերը. «Հրապարակ»Հովիկ Աբրահամյանի որդու ճակատագիրը որոշող դատավորը ի՞նչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ»Ծառուկյանին բանտարկեցին, սպորտն անտեր մնաց. «Հրապարակ»Իսրայելը շարունակում է Գազայում հարվածներ հասցնել. զոհվել և վիրավորվել են խաղաղ բնակիչներՈվ և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում. բացահայտում․ «Ժողովուրդ»Գագիկ Ղազինյանը դատի է տվել ԵՊՀ-ին. «Հրապարակ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»ՀՀ Սահմանադրական դատարանում արդեն «ճամպրուկային» տրամադրություններ են․ «Ժողովուրդ»Զազրախոսները դատապարտում են․ «Հրապարակ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Շուրջօրյա բողոքի ակցիաներ են նախատեսում. «Հրապարակ»Ռուսական բանակը շարունակում է ռմբակոծել ուկրաինական քաղաքները. կան մեծ թվով վիրավորներԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՈւկրաինային 2027 թվականի համար անհրաժեշտ է 52,6 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսավորում․ ՊիդլասաՎորոնեժից պատգամավորի ընտանիքի մոտ Դուբայում 76 բնակարան են հայտնաբերելՔաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի օձի հայտնվելուց հետոՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքըՄԱԿ-ը միջոցներ է ձեռնարկել՝ Թրամփի հետ կապված իրավիճակի կրկնությունից խուսափելու համար. ԳուտերեշՀնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալինՆեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարըԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը. ՍուրենյանցՍաուդյան Արաբիան դադարեցրել է նավթի մատակարարումները Եվրոպա՝ առանցքային նավթատարի կանգից հետոԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Վայոց ձորի մարզումԱմերիկացիները կարծում են, որ արհեստական բանականությունն ի վիճակի է ոչնչացնել մարդկությանը. PoliticoՆա սպառել է իրեն․ Սաուդյան Արաբիայում կանխատեսում են Ռոնալդուի անսպասելի հեռացումը Ալ-ՆասրիցՆոբելյան մրցանակակիր Կրեմերը նշանակվել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինելուՉարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվելԶելենսկին Պուտինին առաջարկել է էներգետիկ հրադադարի համար օբյեկտների ցանկը «դնել սեղանին»Վրաստանի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Լիլուաշվիլին կաշառքների համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկմանԽոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներՀՀ-ի ստանձնած պարտավորությունը համահունչ է Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան պետության սկզբունքինՀամաներում չի լինելու. պատժից վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը գործում է. ԳալյանԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՈւկրաինայի համար ամենավատ սցենարը պետականության կորուստն է. ԲուդանովՃապոնիան մինչև 2031 թվականը 52 հազար լայն նշանակության անօդաչու սարք կգնի. KyodoՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱրսենալը խոշոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համարԻնչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքիցԿարևորվել է ամերիկյան գործընկերների շարունակական հետաքրքրվածությունն ու աջակցությունը ՀայաստանինԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՓաշինյանը հունից դուրս եկավ՝ դիմելով Լևոն Քոչարյանին․ «Հագիցդ հանելո՛ւ եմ կախած վիճակում»Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԿանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ պետության կառուցման կարևոր մաս. ՄակունցՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 14-րդ հողատարածքը
Մամուլ

Շուրջօրյա բողոքի ակցիաներ են նախատեսում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

3 տարի առաջ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հերթական բողոքի ակցիաներին են պատրաստվում։ Մեկնարկը նախատեսում են սեպտեմբերի 27-ին՝ 44–օրյա աղետաբեր պատերազմի օրը, հավաքն այս անգամ եւս Ազատության հրապարակում ե նախատեսել, ծրագրում են շուրջօրյա հավաքներ, նստացույց, նաեւ վրաններ տեղադրել ։

Արցախի պետնախարարն է նախաձեռնողը` Նժդեհ Իսկանդարյանը դիմել է քաղաքապետարան, սեպտեմբերի 27-ից մինչեւ 29-ը՝ ժ.15.00 Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպելու համար, սակայն քաղաքապետարանն արտոնել է հավաքն անցկացնել սեպտեմբերի 27-ին՝ ժ.14.00-22.00 Ազատության հրապարակում՝ թերեւս խուսափելով շարունակական ակցիաներից։ Սակայն արցախցիները որոշել են չհանձնվել եւ եթե քաղաքապետարանին չկարողացան համոզել երկօրյա հավաքի հարցում, ապա շտապ՝ սպոնտան հավաք կնախաձեռնեն ու կծավալեն պլանավորած գործողություններ: Այս պարագայում իշխանությունները քայլեր ձեռնարկելու լեգիտիմ իրավունք չեն ունենա։

Հավաքի առանցքում ինչպես սոցիալական, այնպես էլ քաղաքական եւ ամենակարեւորը՝ Արցախ վերադարձի հարցերն են։ Դիցուք բնակապահովման ծրագիրը չի աշխատում եւ տասնյակ արցախցիներ, հատկապես փոքր ընտանիքներ լրջագույն խնդրի առջեւ են կանգնած, պետական աջակցությամբ հնարավոր չէ ոչ միայն տուն, այլ փոքրիկ կացարան գնել: Նրանք պահանջելու են կամ հոգալ վտարանդի արցախցիների բնակվարձի, բնակապահովման հարցերը՝ բարձրացնելով տրամադրվող աջակցության չափը։ Ինչպես հայտնի է գյուղաբնակ վայրերում տուն ձեռք բերելու համար արցախցիներին 4 միլիոնական դրամ են հատկացնում` յուրաքանչյուր շնչին, իսկ Երեւանում՝ երեք։ Բնակվարձերն էլ այնքան են թանկացել, որ արցախցի մի քանի ընտանիք տեղավորվել են Արցախի ներկայացուցչությունում` այն հայրենիքից, տուն ու տեղից զրկված արցախցիների համար ժամանակավոր կացարան է դարձել։

Ի դեպ, երեկ հարցուպատասխանի ժամանակ, այս խնդրի մասին բարձրաձայնեց նաեւ «Ուժեղ Հայաստան» խմբակցության արցախցի պատգամավոր Արեգա Հովսեփյանը, սակայն Փաշինյանը ցինիկաբար նետեց, թե նրանց ձեր տուն տանեիք, ոչ թե թույլ տայիք ներկայացուցչություն գնային, եւ նորից հոխորտաց, որ թույլ չի տալու պետության մեջ պետություն լինի եւ Արցախի պետական ինստիտուտները պետք է լուծարվեն։
Արցախցիների մի որոշ խմբի էլ մտահոգում է իրենց հարազատների, որդիների արտաշիրմումի հարցը։ Խոսքը 2023 թվականի ագրեսիայի ժամանակ զոհվածների մասին է, որոնց հարազատները պահանջում են իրեն հանգուցյալների գերեզմաններն արտաշիրմում անել եւ աճյունները Հայաստան տեղափոխել։ Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ագրեսիային զոհ գնաց 223 արցախցի, որոնց թվում՝ 20 խաղաղ բնակիչ։

Սոցիալական եւ քաղաքական հարցերին գումարվում է նաեւ Հայաստանում արցախցիների միակ հավաքատեղիի՝ Արցախի ներկայացուցչության շենքի ճակատագրի հարցը։ Ինչպես հայտնի է, Արցախի էջը հիմնովին փակելու ցանկություն ունեցող իշխանությունները որոշել են արցախցիներից խլել նաեւ ներկայացուցչության շենքը, հարցի վերաբերյալ դատական գործընթացներ են ընթանում, նոյեմբերի վերջին կհրապարակվի վճիռը եւ կասկած չկա, որ նիկոլական արդարադատություն է լինելու եւ որոշումը հօգուտ արցախցիների չի լինելու։ Հետեւաբար բազում հարցեր կան արցախցիների առջեւ ծառացած եւ ՀՀ իշխանություններն, այս ամենը հասկանալով, փորձում են խոչընդոտել շուրջօրյա հավաքների անցկացումը։