Հուսով ենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը րոպե առաջ կհասնեն մնայուն խաղաղության․ Թուրքիայի ՊՆՍկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը. «Հրապարակ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ինչու Փաշինյանը Ալիևի մոտ չի բարձրաձայնել հայ գերիների խոշտանգումների հարցը. «Ժողովուրդ»Պայթյուններ Ռոստովում և Յարոսլավլում․ օդանավակայանում և նավթավերամշակման գործարանում հրդեհներ են բռնկվելԲացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Ձևավորվել են ԱԺ «տուր­ագենտստվոները». «Հրապարակ»Չի՞ մոռացել Նիկոլ Փաշինյանը «սյունյանց ողջույնները»․ թեժ իրավիճակ՝ Մեղրիի ընտրությունների նախաշեմին․ «Ժողովուրդ»Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել. «Հրապարակ»Հայաստանում և հայկական սփյուռքում ռևանշիստական ուժերը դեռևս ուժեղ են և փորձում են խաթարել խաղաղության գործընթացը. ՀաջիևԷրեբունիում հայրը փորձել է բռնաբարել դստերը. «Հրապարակ»Հովիկ Աբրահամյանի որդու ճակատագիրը որոշող դատավորը ի՞նչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ»Ծառուկյանին բանտարկեցին, սպորտն անտեր մնաց. «Հրապարակ»Իսրայելը շարունակում է Գազայում հարվածներ հասցնել. զոհվել և վիրավորվել են խաղաղ բնակիչներՈվ և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում. բացահայտում․ «Ժողովուրդ»Գագիկ Ղազինյանը դատի է տվել ԵՊՀ-ին. «Հրապարակ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»ՀՀ Սահմանադրական դատարանում արդեն «ճամպրուկային» տրամադրություններ են․ «Ժողովուրդ»Զազրախոսները դատապարտում են․ «Հրապարակ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Շուրջօրյա բողոքի ակցիաներ են նախատեսում. «Հրապարակ»Ռուսական բանակը շարունակում է ռմբակոծել ուկրաինական քաղաքները. կան մեծ թվով վիրավորներԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՈւկրաինային 2027 թվականի համար անհրաժեշտ է 52,6 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսավորում․ ՊիդլասաՎորոնեժից պատգամավորի ընտանիքի մոտ Դուբայում 76 բնակարան են հայտնաբերելՔաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի օձի հայտնվելուց հետոՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքըՄԱԿ-ը միջոցներ է ձեռնարկել՝ Թրամփի հետ կապված իրավիճակի կրկնությունից խուսափելու համար. ԳուտերեշՀնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալինՆեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարըԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը. ՍուրենյանցՍաուդյան Արաբիան դադարեցրել է նավթի մատակարարումները Եվրոպա՝ առանցքային նավթատարի կանգից հետոԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Վայոց ձորի մարզումԱմերիկացիները կարծում են, որ արհեստական բանականությունն ի վիճակի է ոչնչացնել մարդկությանը. PoliticoՆա սպառել է իրեն․ Սաուդյան Արաբիայում կանխատեսում են Ռոնալդուի անսպասելի հեռացումը Ալ-ՆասրիցՆոբելյան մրցանակակիր Կրեմերը նշանակվել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինելուՉարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվելԶելենսկին Պուտինին առաջարկել է էներգետիկ հրադադարի համար օբյեկտների ցանկը «դնել սեղանին»Վրաստանի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Լիլուաշվիլին կաշառքների համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկմանԽոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներՀՀ-ի ստանձնած պարտավորությունը համահունչ է Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան պետության սկզբունքինՀամաներում չի լինելու. պատժից վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը գործում է. ԳալյանԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՈւկրաինայի համար ամենավատ սցենարը պետականության կորուստն է. ԲուդանովՃապոնիան մինչև 2031 թվականը 52 հազար լայն նշանակության անօդաչու սարք կգնի. KyodoՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱրսենալը խոշոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համարԻնչպե՞ս կարող են զբոսաշրջիկներն ու ուսանողները հավերժ զրկվել ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
Մամուլ

Հովիկ Աբրահամյանի որդու ճակատագիրը որոշող դատավորը ի՞նչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի ճակատագիրը այժմ կախված է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանի որոշումից։ Ինչպես հայտնի է, դատավորը մոտ 10 օր ժամանակ է խնդրել՝ որոշելու համար՝ փոխե՞լ Արգամ Աբրահամյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, թե՞ ոչ։ Ուշագրավ է, որ Սևակ Համբարձումյանը Վերաքննիչ քրեական դատարանի այն դատավորներից է, որի վարույթում հայտնվում են հանրային մեծ հետաքրքրություն առաջացրած քրեական գործեր։ Մասնավորապես, վերջերս նա մերժել էր «Չաղ Ռուստամ» մականունով հայտնի Ռուստամ Ստեփանյանի վերաբերյալ բողոքը և նրան կրկին ուղարկել էր կալանքի տակ։ Այս ֆոնին «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ով է Սևակ Համբարձումյանը և ինչ ունեցվածք է հայտարարագրել դատավորը։ Ուսումնասիրել ենք նրա հայտարարագրերը՝ սկսած 2021 թվականից մինչև 2025 թվականը։

Սևակ Համբարձումյանը ծնվել է 1966 թվականին Թալին քաղաքում։ 1991 թվականից աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում, իսկ 1996 թվականից՝ ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության ղեկավար։ 1999 թվականից առ այսօր Սևակ Համբարձումյանն աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։

2021 թվական․ 31.8 մլն դրամ կանխիկ գումար և հինգ անշարժ գույք

2021 թվականի սկզբին դատավորի հայտարարագրում առկա է եղել հինգ անշարժ գույք։ Դրանցից երկուսը Արագածոտնի մարզի Թալինում գտնվող հողամասեր են, որոնք ձեռք են բերվել դեռևս 1991 թվականի մարտի 30-ին։ Թալինում Համբարձումյանը ունեցել է նաև հասարակական նշանակության շինություն՝ 2/4 բաժնային սեփականությամբ, որը ձեռք է բերվել 2012 թվականի ապրիլի 13-ին՝ նվիրատվության եղանակով։ Դատավորի ունեցվածքում եղել են նաև երկու անհատական բնակելի տներ՝ տնտեսական շինություններով։ Դրանցից մեկը գտնվել է Թալինում և ձեռք է բերվել 2003 թվականի հոկտեմբերի 20-ին, իսկ մյուսը՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում, որը ձեռք է բերվել 2003 թվականի դեկտեմբերի 23-ին։

2021 թվականի ընթացքում Համբարձումյանը որևէ անշարժ գույք չի ձեռք բերել կամ օտարել, և տարեվերջին հայտարարագրում պահպանվել են նույն հինգ անշարժ գույքերը։ Նույն տարվա սկզբին դատավորի հայտարարագրում եղել է 2013 թվականի արտադրության Lexus մակնիշի ավտոմեքենա։ Այն ձեռք է բերվել 2014 թվականի նոյեմբերի 15-ին՝ գնման եղանակով։ 2021 թվականի ընթացքում մեքենան չի օտարվել, և այն պահպանվել է նաև տարեվերջին։

2021 թվականին Սևակ Համբարձումյանը աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարների տեսքով ստացել է 15 մլն 50 դրամ եկամուտ։ Եկամուտը վճարել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը։ Դատավորի բանկային հաշվի մնացորդը 2021 թվականի սկզբում կազմել է 5 մլն 504 հազար 310 դրամ, իսկ տարեվերջին՝ 4 մլն 543 հազար 758 դրամ։ Այսինքն՝ բանկային հաշվի միջոցները մեկ տարվա ընթացքում նվազել են 960 հազար 552 դրամով։ Միևնույն ժամանակ, կանխիկ դրամական միջոցները տարվա սկզբի 29 մլն 800 հազար դրամից տարեվերջին հասել են 31 մլն 800 հազար դրամի՝ ավելանալով 2 մլն դրամով։

2025 թվական․ Jaguar և 31.7 մլն դրամ կանխիկ

Եթե 2021 թվականին Սևակ Համբարձումյանի հայտարարագրում առկա էր Lexus մակնիշի ավտոմեքենա, ապա 2025 թվականի հայտարարագրում արդեն նշված է 2018 թվականի արտադրության Jaguar։ Այն ձեռք է բերվել 2024 թվականի հուլիսի 1-ին՝ գնման եղանակով, և 2025 թվականի վերջին շարունակում էր մնալ դատավորի ունեցվածքում։

2025 թվականի սկզբին և տարեվերջին Համբարձումյանի հայտարարագրում առկա է եղել նույն՝ հինգ անշարժ գույքը։ Դրանցից մեկը Արագածոտնի մարզի Թալինում գտնվող անհատական բնակելի տուն է, որի 2/3 բաժինը նա ձեռք է բերել 2023 թվականի օգոստոսի 11-ին՝ նվիրատվության եղանակով։ Մյուս բնակելի տունը գտնվում է Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և ձեռք է բերվել 2003 թվականի դեկտեմբերի 23-ին։ Նրա գույքում է նաև Թալինում գտնվող հասարակական նշանակության շինությունը, որի 2/4 բաժինը ձեռք է բերվել 2012 թվականին՝ նվիրատվության միջոցով, ինչպես նաև 1991 թվականին ձեռք բերված երկու հողամասերը։

Դատավորի եկամուտը 2025 թվականին կազմել է 18 մլն 581 հազար 244 դրամ։ Այն ներկայացված է որպես աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ, որոնք ստացել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմից՝ Դատական դեպարտամենտից։

2025 թվականի սկզբին Սևակ Համբարձումյանի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 3 մլն 900 հազար 675 դրամ, իսկ տարեվերջին՝ 4 մլն 333 հազար 852 դրամ։ Կանխիկ դրամական միջոցները տարվա ընթացքում ավելացել են 2 մլն 100 հազար դրամով։ Եթե 2025 թվականի սկզբին նա հայտարարագրել էր 29 մլն 600 հազար դրամ, ապա տարեվերջին կանխիկ գումարը կազմել է 31 մլն 700 հազար դրամ։

Այսպիսով, բանկային հաշվի և կանխիկ միջոցների համադրությամբ՝ 2025 թվականի սկզբի 33 մլն 500 հազար 675 դրամի փոխարեն տարեվերջին Սևակ Համբարձումյանի դրամական միջոցները կազմել են 36 մլն 33 հազար 852 դրամ՝ ավելանալով 2 մլն 533 հազար 177 դրամով։

2021-2025 թվականներին Սևակ Համբարձումյանի անշարժ գույքի քանակը չի փոխվել՝ պահպանվել է հինգ միավորը, սակայն Lexus-ը փոխարինվել է Jaguar-ով, եկամուտը 15 մլն 50 դրամից հասել է 18 մլն 581 հազար 244 դրամի»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։