Ռուսական բանակը Զապորոժիեում և Խարկովում նոր բնակավայրեր է գրավել. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի զինված ուժերը հատուկ ռազմական գործողության գոտում ևս երկու բնակավայրի նկատմամբ վերահսկողություն են սահմանել։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ռուսական զորքերը Զապորոժիեի մարզում ուկրաինական ուժերին դուրս են մղել Ռոզովկա բնակավայրից։ Մարտական առաջադրանքը կատարել են «Վոստոկ» զորախմբի զինծառայողները։
Նրանք խորացել են Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության մեջ և ջախջախիչ հարված հասցրել։
Միևնույն ժամանակ «Սևեր» զորախմբի ստորաբաժանումները Խարկովի մարզում գրավել են Մալայա Վոլչյա գյուղը, որի համար ակտիվ մարտեր էին ընթանում։