Լսեք, ես ՀՀ վարչապետն եմ, ես ձեզ համար վաշխառու չեմ՝ տոկոս տվող կամ վարկ ստացող. Փաշինյան
Ես վարկ տալով ու ստանալով չեմ զբաղված այստեղ, եթե կլինի մեկը, որ կպնդի, թե ես դրա հետ կապ ունեմ, ես դատի կտամ ու կապացուցեմ հակառակը և մեծ դրամական փոխհատուցում կպահանջեմ, լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով իր անունը չշահարկել նման հարցերի շուրջ։
«Ես բաց մարտահրավեր եմ հղում։ Ով ուզում է նման պնդում անել, թող անի այդ պնդումը, ես դատի կտամ, և ոչ մեկ չի կարող ապացուցել իր ասածը։ Լսեք, ես ՀՀ վարչապետն եմ, ես ձեզ համար վաշխառու չեմ՝ տոկոս տվող կամ վարկ տվող, վարկ ստացող։ Չգիտեմ, թե դուք ինձ ում հետ եք խառնում, ես ՀՀ վարչապետն եմ և լուրջ եմ վերաբերվում այդ կարգավիճակին, ձեզ էլ խորհուրդ կտամ լուրջ վերաբերվել այդ կարգավիճակին»,-ասաց Փաշինյանը։