Ռուսաստանը մեզ բարեկամ երկիր է, եթե իրեն անհրաժեշտ է մնալ, մենք պատրաստ ենք քննարկել․ Փաշինյանը ռազմաբազայի մասին
Ռուսաստանը մեզ բարեկամ երկիր է, եթե իրեն անհրաժեշտ է մնալ, մենք պատրաստ ենք քննարկել, որովհետև Ռուսաստանը բարեկամ երկիր է, այս մասին Կառավարությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին` եթե 102-րդ ռազմաբազան Հայաստանի համար կենսական նշանակություն չունի, ինչո՞ւ է Երևանը պատրաստ քննարկել այդ հարցը։
Արդյոք ռազմաբազայի մնալու համար հայկական կողմից պայմաններ առաջադրվելո՞ւ են հարցին Փաշինյանը պատասխանեց՝ պայման, նախապայման չենք դնում։
Խոսելով սահմանապահ զորքերի մասին՝ նա ընդգծեց, որ մենք սահմանապահ զորքերի կարողությունները զարգացնում ենք և կզարգացնենք, որպեսզի մեր սահմանը ամբողջապես լինի Հայաստանի սահմանապահների հսկողության ներքո: