Արևմուտքը փորձում է միջամտել Անդրկովկասի քաղաքական իրավիճակին. դա կարող ենք տեսնել Հայաստանի և Վրաստանի օրինակով. Սերգեյ Շոյգու
Արևմուտքը անբարեկիրթ կերպով փորձում է միջամտել Անդրկովկասի քաղաքական իրավիճակին, դրա օրինակն է Վրաստանը, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Պետությունների միջև անլուծելի հակասություններ չեն լինում, իսկ երբ տարաձայնություններ են առաջանում, պետք է անմիջապես գնահատել՝ ում է ձեռնտու հարևան ժողովուրդներին և պետություններին միմյանց դեմ հանել, նշել է Սերգեյ Շոյգու-ն՝ ելույթ ունենալով ՌԴ Անվտանգության խորհրդի գիտափորձագիտական խորհրդի նախագահության նիստում։
Շոյգուի խոսքով՝ որպես կանոն, դրա հետևում կանգնած են արևմտամետ ուժերը, որոնք շահագրգռված են պահպանել իրենց վերահսկողությունը տնտեսության եկամտաբեր ոլորտների, տրանսպորտային-լոգիստիկ միջանցքների և ռեսուրսների նկատմամբ։
«Միևնույն ժամանակ նրանք բացահայտ և անբարեկիրթ կերպով փորձում են միջամտել քաղաքական իրավիճակին։ Անդրկովկասում դա կարող ենք տեսնել ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի օրինակով», — ասել է Շոյգուն։
Նրա խոսքով՝ այս թեմայի վերաբերյալ վերջերս շատ հստակ և խելամիտ արտահայտվել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, որը նշել է. «Գուցե Ռուսաստանի հետ էսկալացիան բխում է Գերմանիայի կամ Լիտվայի շահերից, բայց ոչ մեր»։