ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցումՆախատեսվում է վերանայել պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության գործող համակարգըՎահագն Հովակիմյանի ճակատին «ընտրակեղծարար» դաջվածքի մասին հայտարարությունը դուր չեկավ «տգետ» որակումը տվող Ալեքսանյանին. իրավիճակը լարվեց (տեսանյութեր)Մալիշկայում փրկվել է Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանըՆարեկ Նալբանդյանը չի կարող գնել «Ջերմուկ գրուպը». ԱրսենյանՁորափի փողոցում վիճաբանության մասնակից 20-ամյա երիտասարդը զենքով ձերբակալվել էՌուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանինՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԵթե ադրբեջանական բենզինը չլիներ, ՀՀ-ում այն մի քանի հարյուրով ավելի կթանկանար. Գևորգ ՊապոյանԱրևմուտքը փորձում է միջամտել Անդրկովկասի քաղաքական իրավիճակին. դա կարող ենք տեսնել Հայաստանի և Վրաստանի օրինակով. Սերգեյ Շոյգու
Սահմանազատման արդյունքում պարզ կլինի՝ «Քյարքիում» հանրաքվեի անհրաժեշտություն կա՞, թե՞ չէ. Փաշինյան
Ակնհայտ է Երևանի՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու ձգտումը. ՇոյգուԽուլիգանություն՝ Արտաշատում․ «Դելիս» գիշերային ակումբում 4 անձինք ծեծկռտուքի են բռնվել, նրանցից մեկը գարեջրի շշով մի քանի անգամ հարվածել է միջամտած տղամարդու գլխին․ 4 անձ ձերբակալվել է ՀՀ բանակի ապագա առաջին կին օդաչուն (տեսանյութ)Գերմանիայում հայտնաբերվել է 1,5 մլն եվրո արժողությամբ անշարժ գույք՝ կապված Զելենսկու անվան հետԵս նույնիսկ Կոշի գաղութում նստած՝ չեմ ներքաշվել տենց բաների մեջ. Փաշինյան (տեսանյութ)Ռուսաստանը մեզ բարեկամ երկիր է, եթե իրեն անհրաժեշտ է մնալ, մենք պատրաստ ենք քննարկել․ Փաշինյանը ռազմաբազայի մասինՌուբեն Մխիթարյանն ընտրվեց Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՎեր ընկանք քարին, մնացինք անտեր, վա՜յ, Կիկոս ջան. Փաշինյանն առաջարկեց «Կիկոսի մաhnվ» չառաջնորդվելԲյուրեղավանում շարունակվում է ամենօրյա ռեժիմով ջրի մոնիթորինգը. այս պահին շեղումներ չկան. ԱվանեսյանՓաշինյանը դեմ չէ, որ կառավարության բոլոր անդամներն որևէ գործիքի վրա նվագենՌուսական բանակը Զապորոժիեում և Խարկովում նոր բնակավայրեր է գրավել. ՌԴ ՊՆԻշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Փաշինյանը խոստովանել է՝ արտահանումը նվազել էԵրկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելքԼսեք, ես ՀՀ վարչապետն եմ, ես ձեզ համար վաշխառու չեմ՝ տոկոս տվող կամ վարկ ստացող. ՓաշինյանԱկումբի տնօրենը աշխատակցին ստիպել է գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալ հաճախորդի հետ. Փաշինյանը Գլխավոր դատախազությանը խնդրեց զբաղվել դեպքով Ղարաբաղում հաղթանակը հիմք ստեղծեց Զանգեզուրի միջանցքի իրականացման համար. Ալիև
Կոռուպցիա՞, կամայականությո՞ւն, թե՞... ԿԳՄՍՆ-ն տեղյա՞կ է, որ Գեղարվեստի ազգային ակադեմիայում «մատից հոտ քաշելով» են որոշում կայացնում
Ինչո՞ւ էին սառչում «մացեմածիկայի» խնդիր լուծող պատգամավորի ձեռքերը և ինչ կապ ունի Ռուբեն Ռուբինյանի հայրը․ Նարեկ Կարապետյանը հիշեցրեց (տեսանյութ)
Արցախցիների ամեն 4-րդ ընտանիքն առանց հայր էր ու նկարով, ընտանիքներ կային, որ 2 նկարով էին․ Նարեկ Կարապետյանը դեպք պատմեց արցախցիներին Տաշիրում ընդունելուց (տեսանյութ)ԱԳՆ-ն իսկապես առևտուր է արել, բայց առևտրի ապրանքը հայկական հողերն են եղել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Ես քաղցկեղից քույր եմ կորցրել․ ընդդիմադիր պատգամավորն ահազանգեց՝ թունաքիմիկատներ կան սննդի ամեն երկրորդ նմուշում (տեսանյութ)
Հայրը հայտնել է, որ դասղեկն ու հոգեբանը բուլինգի են ենթարկում 8-ամյա որդուն, իսկ հոգեբանը, բռնելով երեխայի ձեռքերը, բարձրացրել է օդ և հրելով գցել գետնին
ԱԳՆ աշխատանքը՝ ըստ ՔՊ-ի․ Հայաստանն ուզում է ԵՄ-ին, ԵԱՏՄ-ն խանդում է. ՀՀ-ն ասում է՝ «Мы просто друзья». Նարեկ Կարապետյան29 հազար 743 քառակուսի կիլոմետրի մեջ անկլավները չեն մտնում. Փաշինյան
Ծաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ ու ոչխարներ են սատկել
ՀՀ 35-րդ տարեդարձի կապակցությամբ Նիագարայի ջրվեժը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով
Հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հյուրընկալվել են Թրամփին, աղոթք է հնչեցրել Հայաստանում հաստատված խաղաղությանն աջակցած նախագահ Թրամփի համար
2022-ին եղել ենք Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը կորցնելուց 5 պակաս. Փաշինյան
Հասարակություն

Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից

Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից։ Համապատասխան որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է սեպտեմբերի 3-ին։

 
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից հեռանալու կապակցությամբ Միհրան Խաչատրյանը հրաժեշտի խոսք է հղել Կոմիտեի թիմին և գործընկերներին՝ ամփոփելով վերջին տարիների ընթացքում կատարված աշխատանքը և քաղաքացիական ավիացիայի ոլորտում կատարված բարեփոխումները։ Ներկայացնում ենք նրա ուղերձն ամբողջությամբ.
 
Սիրելի՛ գործընկերներ,
 
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնում իմ աշխատանքն ավարտելիս ցանկանում եմ ամփոփել այն ճանապարհը, որն անցել է Հայաստանի քաղաքացիական ավիացիան վերջին տարիներին։
2020 թվականին ԵՄ կողմից իրականացված գնահատողական այցի արդյունքում արձանագրվեց, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պետական վերահսկողության համակարգը, ինչպես նաև ավիացիոն իշխանության կառուցվածքը, չէին համապատասխանում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) պահանջներին։ Կոմիտեում կային աշխատակիցներ, սակայն մի շարք կարևոր ուղղություններով չկային բավարար թվով համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ, իսկ որոշ ուղղություններով անհրաժեշտ գործառույթները դեռևս ամբողջությամբ ձևավորված չէին։
Այս տարիների հիմնական խնդիրը, հետևաբար, ոչ թե առանձին թերությունների վերացումն էր, այլ արդյունավետ, կայուն և ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը։
 
Այդ նպատակով՝
• ստեղծվեցին երկու նոր ստորաբաժանումներ, որոնցից մեկի դեպքում ձևավորվեց ամբողջությամբ նոր գործառույթ,
• վերանայվեց և փոփոխվեց Կոմիտեի տեսուչների վարձատրության համակարգը, ստեղծվեցին հիմքեր մասնագետներին կոմպետենցիայի վրա հիմնված վարձատության համակարգի համար,
• զրոյից մշակվեցին, հաստատվեցին և ներդրվեցին ավելի քան 30 նոր քաղաքականություններ և ընթացակարգեր (Policies and Procedures),
• ներդրվեց կոմպետենցիայի վրա հիմնված վերապատրաստումների պլան, որի հիման վրա Կոմիտեի մասնագետների համար կազմակերպվեցին անհրաժեշտ վերապատրաստումներ,
• վերահսկողության գործընթացը դարձավ ավելի համակարգված, փաստաթղթավորված և հետագծելի,
• ձևավորվեց ներքին որակի կառավարման համակարգ, որն այսօր գտնվում է վերջնական ձևավորման փուլում,
• մշակվեց «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում՝ անօդաչու թռչող համակարգերի և VTOL տիպի օդանավերի շահագործման և վերահսկողության իրականացման անհրաժեշտ իրավական հիմքերը,
• ընդլայնվեց համագործակցությունը Եվրոպական միության հետ՝ տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների շրջանակներում, այդ թվում՝ Արևելյան գործընկերության, Թվիննինգի և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում, ինչպես նաև եվրոպական մի շարք պետությունների ավիացիոն իշխանությունների հետ, մասնավորապես՝ Ռումինիայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Սլովակիայի և Լիտվայի,
• կարևոր քայլեր ձեռնարկվեցին Կոմիտեի ներքին կարողությունների զարգացման ուղղությամբ։ Կոմիտեի աշխատակիցներից պատրաստվեցին դասավանդողներ, ինչը հնարավորություն տվեց մի շարք վերապատրաստումներ և դասընթացներ կազմակերպել ու իրականացնել արդեն իսկ Կոմիտեի ներքին մասնագիտական ռեսուրսների միջոցով՝ ապահովելով գիտելիքի և փորձի փոխանցման շարունակականությունը։
 
Այս աշխատանքների իրագործման ընթացքում բարձր ենք գնահատում ICAO/EURONAT-ի, DG MOVE/EASA-ի, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների այլ միջազգային ավիացիոն մարմինների և ավիացիոն իշխանությունների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։
 
Հատկապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական միության պատվիրակությանը և դեսպան Վասիլիս Մարագոսին՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի զարգացմանն ուղղված հետևողական աջակցության և համագործակցության համար։
 
Այսօր Կոմիտեն ունի միջազգային պահանջներին համապատասխանող կառուցվածք, ձևավորված մասնագիտական ներուժ, ինչպես նաև կառավարման, որակի ապահովման և վերահսկողության համակարգ, որը հիմնված է միջազգային չափանիշների և պահանջների վրա։
 
Այս աշխատանքի արդյունքները հաստատվել են ինչպես ԻԿԱՕ-ի կողմից 2024 թվականին իրականացված աուդիտի շրջանակում արձանագրված առաջընթացով, այնպես էլ ԵՄ կողմից 2025 թվականին իրականացված գնահատողական այցի արդյունքներով։
 
Իհարկե, դեռ շատ անելիքներ կան։ Սակայն այսօր այդ աշխատանքը շարունակվելու է արդեն ձևավորված համակարգի, կուտակված փորձի և նոր մասնագիտական ներուժի հիման վրա։ Ամենակարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ Կոմիտեում ձևավորվել է մասնագետների նոր սերունդ, ինչը հնարավորություն կտա ավելի արագ և արդյունավետ արձագանքել ավիացիայի ոլորտի արագ զարգացող միտումներին և նոր մարտահրավերներին։ Միևնույն ժամանակ, սերնդափոխության և մասնագիտական ներուժի շարունակական զարգացման գործընթացը դեռևս պահանջում է հետևողական աշխատանք՝ ապահովելու ձևավորված համակարգի կայունությունն ու շարունակականությունը։
 
Այս արդյունքները մեկ օրվա կամ մեկ անձի աշխատանքի արդյունքը չեն։ Դրանք Կոմիտեի ողջ թիմի, ինչպես նաև մեր միջազգային գործընկերների հետևողական և համատեղ աշխատանքի արդյունքն են։
 
Պաշտոնը թողնելով՝ ես չեմ հեռանում ոլորտից։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի զարգացումը ինձ համար եղել և շարունակում է մնալ կարևոր մասնագիտական առաքելություն, և պատրաստ եմ նաև հետագայում իմ փորձով և գիտելիքներով նպաստել դրա շարունակական զարգացմանը։
 
Մաղթում եմ Կոմիտեի ողջ թիմին ուժ, հետևողականություն և նոր հաջողություններ՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիան ավելի անվտանգ, արդյունավետ և միջազգային չափանիշներին համապատասխան դարձնելու գործում։
 
Շնորհակալություն բոլորիդ՝ համատեղ անցած ճանապարհի, վստահության և այս կարևոր աշխատանքի մեջ ունեցած ձեր ներդրման համար։