Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Ռուսաստանը վերցնում է Ղարաբաղյան էստաֆետան

Ապրիլի 18-ին լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ հնարավոր է մոտակա օրին Ղարաբաղյան հարցով բանակցություններ սկսվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Նման տեղեկատվության աղբյուրը Ադրբեջանի նախագահի խորհրդական Ալի Հասանովն էր, ով, միաժամանակ, ընդգծել էր, որ բանակցությունները սկսվելու են Ռուսաստանի նախաձեռնությամբ: Արդեն մյուս օրը` ապրիլի 19-ին, ռուսական «Известия» թերթը, հղումով իր դիվանագիտական աղբյուրին, կրկնում է մոտակա օրերին բանակցություններ սկսելու մասին Ալի Հասանովի ասածը: Ավելին, ռուսական պարբերականի աղբյուրը մանրամասնում է, որ բանակցություններին, Ռուսաստանի մասնակցությամբ, կողմերը գնալու են «ցավոտ փոխզիջումների»:

Ըստ հրապարակման, խոսքը գնալու է որոշ տարածքների վերադարձման, շփման գոտում խաղաղապահների տեղակայման, սահմանների բացման, փախստականների վերադարձի եւ հետագայում հանրաքվեի անցկացման մասին: Այսինքն` Ռուսաստանը, ստանձնելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների նախաձեռնությունը, փորձելու է առաջ տանել իր քաղաքականությունը եւ խաղաղապահներ, այսինքն` զորքեր մտցնել Ղարաբաղ: Ռուսաստանի համար Ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկասում իր իշխանությունը պահպանելու հիմնական լծակն է, ուստի հակամարտության կարգավորումը (կողմերից որեւէ մեկի օգտին) ՌԴ շահերից չի բխում: Այնինչ ռուս խաղաղապահների տեղակայումը մեկընդմիշտ կլուծի երբեմն-երբեմն Կրեմլին չենթարկվելու համարձակություն ունեցող Հայաստանին ենթարկեցնելու, ինչպես նաեւ Ադրբեջանին Թուրքիայի ազդեցությունից զերծ պահելու հարցը: Այս ողջ համատեքստում ուշադրության է արժանի նաեւ այն, որ Ռուսաստանի` հակամարտության կարգավորման պատասխանատվությունը միանձնյա ստանձնելու նկրտումներին ասես ոչ մի կերպ չի ընդդիմանում ԵԱՀԿ Մինսկի խումբը, որին էլ հենց պատկանում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` չորսօրյա պատերազմի ընթացքում կատարած անհասցե հայտարարությունների եւ անշտապողականության ֆոնին, փաստորեն, Ռուսաստանը կատարյալ պայմաններ է ստացել հին ծրագրերն ի կատար ածելու համար:

Հիշեցնենք, որ չորսօրյա պատերազմից հետո Բաքու կատարած այցելության ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե ռուսական կողմն ունի առաջարկություններ հակամարտության կարգավորման վերաբերյալ, իսկ կողմերն այդ առաջարկությունները ընդունելուն մոտ են: Ի պատասխան այս հայտարարության, ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշել էր, որ 2011 թվականին կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթը բանակցությունների սեղանին է։ Այն ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում առ այն, որ ըստ այդ փաստաթղթի Հայաստանը համաձայնվել է հետ տալ ազատագրված նախկին ԼՂԻՄ կազմից դուրս գտնվող շրջանների մի մասը (ոմանք հայտարարում էին, որ դրանցից 5-ը, ոմանք էլ՝ բոլոր 7-ը), իսկ Ղարաբաղը պետք է հատուկ կարգավիճակ ստանար: Նույն այդ Կազանի փաստաթուղթը, ըստ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի, գրեթե ամբողջովին կրկնում է Մադրիդյան հայտնի սկզբունքները, որոնցով նախատեսվում է խաղաղապահների տեղակայում շփման գծում: Ապրիլի 19-ին արդեն հայտնի դարձավ, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանելու է Հայաստան:

Հիմք ընդունելով վերը նշված տեղեկությունները Ռուսաստանի նախաձեռնությամբ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյան բանակցությունները սկսելու մասին՝ կարելի է ենթադրել, որ Լավրովը, ամենայն հավանականությամբ, կոնկրետ առաջարկություններ, կամ, միգուցե, անգամ պահանջներ է բերելու Երեւան: Այսպիսով` կարելի է փաստել, որ Ռուսաստանն այժմ դեմարշ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին և գործի է դնում բոլոր լծակները՝ Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների էստաֆետան վերցնելու ուղղությամբ:

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»