Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել
Ֆրանկֆուրտում երկու պայթյուն է տեղի ունեցել. մեկը՝ Բերգեր փողոցում գտնվող «Ռիո» սրճարանի մոտ, իսկ մյուսը՝ «Ցայլ» առևտրային փողոցում գտնվող նարգիլե-բարի մոտակայքում։ Տուժածներ չկան։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։
Բերգեր փողոցում՝ պայթյունի վայրի անմիջական հարևանությամբ, մեկ անձ է ձերբակալվել։ Երկու շենքերի ճակատային հատվածները վնասվել են, պատուհանները՝ ջարդվել։ «Ռիո» սրճարանում տեղի ունեցած պայթյունն այնքան հզոր է եղել, որ վնասվել է փողոցի մյուս կողմում գտնվող խորտկարանը և բանկի մասնաճյուղը։ Ոստիկանությունն աշխատում է դեպքի վայրերում։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։