Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
Հասարակություն

Փաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրել է.

«Նիկոլ Փաշինյանի այսօրվա քաղաքականությունը այլևս միայն Արցախի պետական կառույցների դեմ պայքար չէ։ Սա Արցախի՝ որպես հայկական քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է։ Երբ իշխանությունը հայտարարում է, որ Հայաստանում Արցախի պետական կառույցներին տեղ չկա, իսկ Արցախի հայերի վերադարձի մասին խոսույթը պետք է դադարեցվի, հարցը դառնում է շատ ավելի ծանր։

Փաշինյանի քաղաքականության ամենալուրջ ազգային ռիսկը ոչ թե այն է, որ վաղը կվերանա հայ ժողովուրդը, այլ այն, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնակամ սահմանափակում է այն քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ գործիքները, որոնց միջոցով ապագա սերունդները կկարողանան պաշտպանել Արցախի հայության իրավունքներն ու վերականգնել պատմականորեն կորցրած դիրքերը, եթե ապագայում դրա համար ստեղծվեն բարենպաստ միջազգային պայմաններ։

Ի՞նչ ենք մենք թողնելու մեր երեխաներին։ Մի՞այն հիշողություն։ Մի՞այն պատմության դասագիրք։ Մի՞այն «այստեղ ապրել են հայեր» նախադասությունը։

Այսօր ասում են՝ խաղաղության համար պետք է փակել Արցախի հարցը։ Բայց խաղաղությունը չի նշանակում, որ Հայաստանը պետք է ինքնակամ զրկվի ապագայի հնարավորություններից։ Պատմությունը 10 կամ 20 տարի հետո կարող է փոխվել։ Միջազգային հարաբերությունները կարող են փոխվել։ Տարածաշրջանի ուժերի հարաբերակցությունը կարող է փոխվել։

Իսկ եթե այդ օրը գա, մենք ի՞նչ ենք ունենալու։

Հայաստանը իրավունք ունի խաղաղություն ընտրելու։ Բայց ոչ ոք իրավունք չունի ապագա սերունդների փոխարեն որոշելու, որ Արցախի հարցն այլևս երբեք քննարկելու իրավունք չունի։ Որովհետև այսօր Արցախը կարող է լինել քաղաքականապես, տարածքային կորցրած՝ բայց վաղվա աշխարհը մենք չենք ճանաչում։ Եվ պետականությունը հենց դրա համար է՝ ոչ միայն ներկան կառավարելու, այլև ապագայի հնարավորությունները պահպանելու համար։ Արցախի պետականության ինստիտուցիոնալ ժառանգությունը վերացնելը պարզապես անցյալի հետ հաշիվ փակել չէ։ Դա ապագայի քաղաքական հնարավորությունների կրճատում է։ ԵՎ պետք է հիշել, որ մենք հայրենիքը ոչ թե ժառանգում ենք ապագային, այլ ապագա սերունդից պարտքով վերցրել ենք և պետք է վերադարձնենք»: