Ադրբեջшնgիների համար կան հայեր, որոնց պետք է nչնչшgնել, արևելյան խnրամանակ ժպիտի ներքո փնտրեք յաթшղшն. քաղաքագետ
«Ադրբեջանցիների համար չկան վատ կամ լավ հայեր, նրանց համար կան հայեր, որոնց պետք է ոչնչացնել»,- նշել է քաղաքագետ Արա Պողոսյանը։
Նա լուսանկար է հրապարակել ու գրել.
«1998-1999 թվականներին Ադրբեջանի Հեյդար Ալիևի իշխանության շրջանում ԱԳ նախարար եղած Թոֆիգ Զուլֆուգարովի պաշտոնական էջն է, որտեղ նա հաճախ է հայերիս մասին ծաղրական, զրպարտչական, ու Հայաստանի նկատմամբ ռևիզիոնիստական գրառումներ կատարում։
Այս Թոֆիգը 1999 թվականին ամենայն հավանականությամբ հայերիս պատճառով զրկվել է պաշտոնից ու նաև անձնական ատելությամբ լցվել հայերի ու Հայաստանի նկատմամբ, բայց նրա տեսակետն ամբողջովին արտահայտում է Ադրբեջանի իշխանությունների ոչ հրապարակային տեսակետները։
Այս գրառմամբ Թոֆիգը միայն Նիկոլ Փաշինյանին չէ, որ коз..л անվանում, նա բոլորիս է коз..л համարում։
Անկախ նրանից, թե Փաշինյանի նկատմամբ ով ինչ վերաբերմունք ունի, այս թոֆիգները ի դեմս անձի մեզ բոլորիս են վիրավորում։
Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մասին ադրբեջանցիների անասուն մտքերը ևս միայն նրանց մասին չեն, այլ բոլորիս։
Նրանց համար չկան վատ կամ լավ հայեր, նրանց համար կան հայեր, որոնց պետք է ոչնչացնել։
Հենց այս պրիզմայով պետք է վերաբերվել Ադրբեջանի հետ ցանկացած գործընթացի, արևելյան խորամանակ ժպիտի ներքո փնտրեք յաթաղան»։
