Իրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններ
Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում սեպտեմբերի 18-ին սկսվել են լայնածավալ զորավարժություններ։
Զորավարժություններին մասնակցում են մարտական գումարտակների ներկայացուցիչներ և բնակչության տարբեր շերտերի ներկայացուցիչներ։
Միջոցառումները մեկնարկել են Թեհրանում անցկացված շքերթով, որին մասնակցել է 313 հազար մարդ։
Արարողության ընթացքում ներկայացվել են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև ցուցադրվել են անօդաչու թռչող սարքերի մշակման ոլորտում երկրի տեխնոլոգիական ձեռքբերումները։
Թեհրանի քաղաքապետարանի տվյալներով՝ զորավարժություններին մասնակցելու համար գրանցվել է մոտ 500 հազար մարդ։