Ուժգին պայթյուն Պակիստանի մզկիթներից մեկում. կան տասնյակ զոհեր և վիրավորներ
Պակիստանի Խայբեր-Փախտունխվա նահանգում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ մզկիթի մոտ պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Դեպքի հետևանքով 15 մարդ զոհվել է, ավելի քան 50-ը՝ վիրավորվել։
Մզկիթը գտնվում է ոստիկանական բաժանմունքի հարևանությամբ։ Պայթյունի հետևանքով մզկիթի պատերից մեկը փլուզվել է։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, իսկ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ։