Գանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնք
Ադրբեջանի այսպես կոչված ալբանա-ուդիական քրիստոնեական համայնքը դատապարտել է Հայաստանում օտարերկրյա դիվանագետների՝ Գանձասար և Դադիվանք այցելելու արձագանքը։
Հայտարարության մեջ նշվել է, որ Հայաստանում այդ հուշարձանները հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են ստեղծում տարածաշրջանում խաղաղության գործընթացի համար։
Համայնքում ընդգծել են, որ իրենք իբր Ալբանական (Կովկասյան) անկախ առաքելական եկեղեցու ժառանգներն են, իսկ Գանձասարի և Դադիվանքի վանքերը, նրանց պնդմամբ, իբր ալբանական պատմամշակութային ժառանգության մաս են կազմում։
Հայտարարության հեղինակները քննադատել են հայկական լոբբիստական շրջանակների, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և երկրի այլ բարձրաստիճան ներկայացուցիչների դիրքորոշումը, որոնք այդ վանքերը ներկայացնում են հայկական ժառանգություն։
Համայնքը նաև հայտարարել է, որ Կովկասյան Ալբանիան շարունակում է իբր մնալ ադրբեջանական պետականության պատմության անբաժանելի մասը, իսկ դրա ժառանգության ժխտումն անընդունելի է: