39-ամյա Հովհաննես Հայրապետյանն անժամկետ հացադուլ է հայտարարել և նստացույց սկսել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության (ԱԳՄԱՆ) շենքի մոտ։ Նա պետական կառույցներից աջակցություն է պահանջում 3 անչափահաս երեխաներին վերադարձնելու հարցում, որոնց, նրա խոսքով, կինը երկրից տարել է առանց իր իմացության։ Այս մասին Հայրապետյանը պատմել է Sputnik Արմենիային։
Տղամարդու խոսքով՝ երեխաները մոր հետ Հայաստանից հեռացել են սեպտեմբերի 7-ի գիշերը և ներկայում Մոսկվայում են։ Սահմանը հատելու մասին հայրն իմացել է նրանց մեկնելուց հետո։ Ավելի ուշ ոստիկանությունից գրավոր հաստատում է ստացել երկրից երեխաների մեկնելու վերաբերյալ։
Հայրապետյանը պատմեց, որ կնոջ հետ չգրանցված ամուսնությամբ ապրել է շուրջ 15 տարի։