ԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավորՏավուշում ոստիկանը մեքենայով բախվել է ձիուն և կողաշրջված հայտնվել այգում. նա տեղում մահացել էԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան նվազել էՀայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին
Կյանքից հեռացել է «Նաիրի» ԲԿ ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար Անահիտ Հասրաթյանը
Մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանել և բռnւնցքով hարվածել է 66-ամյա տղամարդու աչքին
Ուժգին պայթյուն Պակիստանի մզկիթներից մեկում. կան տասնյակ զոհեր և վիրավորներՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումըՔննարկվել է Հայաստանի և Թուրքիայի հեռարձակման ոլորտի համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը (տեսանյութ)
Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը
Ռուսական ձեռնարկությունների նկատմամբ ռեյդային զավթումները կրակոց կլինի սեփական ոտքին Հայաստանի համար. Ալեքսեյ Շևցով
Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին․ պաշտպանական թիմ
Իրավապահները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըՄուսալեռում բախվել են «BYD»-ն ու «Lada»-նՀարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը«ԲՀԿ առաջնորդն այսօր անազատության մեջ է միայն մեկ պատճառով, որ Քրիստոսի արձանը կանգնեցված չլինի». «Ձեր չափերը ճանաչեք, նստեք Ձեր տեղում». Մանուկյան-Ալեքսանյան բանավեճ (տեսանյութ)Առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները․ նախագիծ ՊԵԿ-ը շինարարության ոլորտում հայտնաբերել է հայտնաբերվել է օրենքով սահմանված կարգով չգրանցված շուրջ 507 աշխատող
Երևանի կողմից «ռեյդային զավթումների» նոր թիրախներ կարող են դառնալ Հայաստանում գործող ռուսական ձեռնարկությունները. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ
Այսօրվանից Առինջ-Գետարգել խաչմերուկում գործարկվել են լուսացույցներ
ՔՊ-ի պատգամավորներ, մի հատ էլ մեկը տեղից արձագանքեց՝ դուրս եմ հանելու դահլիճից․ Ռուբեն Ռուբինյանի թիմակիցները նրան հունից հանեցին (տեսանյութ)
Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխությունԿրկին լարված իրավիճակ, գոռգոռոցներ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին ԱՄՆ-Իրան խաղաղության գործընթացի կնքումը տապալել է Մարկո Ռուբիոն. NBC News Լոռու մարզի Պուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Կարևոր չէ, թե դեռ որքան ժամանակ կանցկացնենք Ումբակիում, խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին. Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ Ադրբեջանի ՄԻՊ-ին (ձայնագրություն)
Ձեր բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը. Փաշինյանի շնորհավորել է Արմեն Խանդիկյանին՝ 80-ամյակի առթիվ
Ադրբեջшնgիների համար կան հայեր, որոնց պետք է nչնչшgնել, արևելյան խnրամանակ ժպիտի ներքո փնտրեք յաթшղшն. քաղաքագետ
Վեհափառն ու 6 եպիսկոպոսը չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՔաղաքացին տեսանկարահանել և պնդել էր, որ խանութի աշխատակիցը «Դիխլոֆոս» է փչել վաճառվող մրգերի վրա. ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում
Հասարակություն

Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ Փաշինյան

Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հեսսեյան խաղաղության մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը։

Խորհրդարանի մուտքի մոտ վարչապետին դիմավորել են Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանի փոխնախագահ Դանիելա Սոմմերը և «Ալբերտ Օսվալդ» հիմնադրամի հանձնաժողովի խորհրդի նախագահ Կարլ Շթարցախերը, որից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի համար նախատեսված գրքում։
Մրցանակի շնորհման արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության պետնախարար Սերապ Գյուլերը, «Ալբերտ Օսվալդ» հիմնադրամի հանձնաժողովի խորհրդի նախագահ Կարլ Շթարցախերը, հիմնադրամի հանձնաժողովի անդամ, Ալբերտ Օսվալդի դուստր Միխաելա Յեկել-Օսվալդը, որոնք իրենց ելույթներում անդրադարձել են ՀՀ վարչապետին խաղաղության մրցանակը հանձնելու որոշմանը, բարձր գնահատել նրա ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, ինչպես նաև ՀՀ-ում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման և Եվրոպական միության հարաբերությունների զարգացմանը նպաստելու գործում։ Ներկայացվել է նաև վարչապետ Փաշինյանի կենսագրությունը և գործունեությունը՝ որպես լրագրող, խմբագիր, պատգամավոր, ՀՀ-ում Ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջնորդ և վարչապետ։

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանին է հանձնվել Հեսսեյան խաղաղության մրցանակի հավաստագիրը, որից հետո ՀՀ վարչապետը հանդես է եկել ելույթով։

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է․

«Հարգելի՛ տիկին Սոմմեր,

Հարգելի՛ պարոն Շթարցախեր,

Հեսսենի Լանդթագի հարգարժա՛ն անդամներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Հեսսենի խաղաղության մրցանակը։ Ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել «Ալբերտ Օսվալդի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին՝ այս բարձր գնահատանքի համար։

2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվեց՝ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի և այնտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու իմ կողմից ընդունված համատեղ հռչակագրի արդյունքում, որն ստորագրվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։

Կարևոր է, որ խաղաղությունը հաստատվեց ոչ միայն թղթի վրա և լրատվամիջոցներում, այլև գետնի վրա՝ հնարավորություն տալով Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին զգալ այլ կերպ։

Խաղաղության իրական ուղին սկսվեց 2024 թվականի գարնանը, երբ առաջին անգամ մեր հետխորհրդային պատմության մեջ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցավ սահմանազատման գործընթաց։ Այդ ժամանակվանից ի վեր սահմանային միջադեպերի հետևանքով ոչ մի կողմում զոհեր չեն եղել, ինչն աննախադեպ երևույթ է 90-ականների սկզբից ի վեր։

2024 թվականին Հայաստանին և Ադրբեջանին հաջողվեց ստորագրել և վավերացնել միջպետական նշանակության առաջին փաստաթուղթը՝ երկու երկրների սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։

Այս փաստաթուղթը սահմանում է, որ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը հիմնարար սկզբունք է հանդիսանում մեր երկու երկրների միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման համար։

Սա նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ երկու խորհրդային հանրապետությունների տարածքներին համապատասխան։

Սա այն սկզբունքն է, որն ամրագրված է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրում, որը մեր արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ընթացքում։

Նշված համաձայնագրի նախաստորագրումը և Վաշինգտոնի խաղաղության հռչակագրի ընդունումը պատմական բեկում դարձան Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։

Այս առիթով ցանկանում եմ գնահատանքս հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ում անձնական ներգրավվածությունն ու առաջնորդությունը վճռորոշ նշանակություն ունեցան։

Ցանկանում եմ նաև գնահատանքս հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին։

Ցանկանում եմ նաև իմ երախտագիտությունը հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Չնայած հակամարտության հետևանքով առաջացած դժվարություններին, մարդկային կորուստներին և տառապանքներին՝ նրանք ընդունել և պաշտպանել են խաղաղությունը՝ գիտակցելով, որ չեն կարող փոխել անցյալը, բայց կարող են փոխել ներկան և ապագան՝ կարծես անվերջ թվացող հակամարտության փոխարեն ընտրելով խաղաղության, բարգավաճման և համագործակցության հեռանկարը։

Տիկնայք և պարոնայք,

TRIPP նախագիծը՝ «Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման», Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ևս մեկ կարևոր արդյունք է։ Ներկայումս ընթանում են դրա իրականացմանն ուղղված ամենօրյա աշխատանքներ։

Այս նախագիծը կբացի Հայաստանի հաղորդակցության ուղիներն Ադրբեջանի համար և հակառակը, թեև փաստացի՝ դեռևս 2025 թվականի նոյեմբերից Ադրբեջանի երկաթուղին բաց է եղել Հայաստանի համար՝ Վրաստանի տարածքով, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկկողմ առևտուրն արդեն իսկ սկսվել է։

TRIPP նախագիծը ենթադրում է Հայաստանի տարածքում երկաթուղու վերականգնում, ինչպես նաև ճանապարհների, խողովակաշարերի և էլեկտրահաղորդման գծերի կառուցում, որոնք կծառայեն ոչ միայն ներքին կամ տարածաշրջանային, այլև միջազգային և տարանցիկ նպատակների՝ բացելով նոր հնարավորություններ «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով կապակցվածության համար։

Այս նախագծի իրականացումը նաև կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև խաղաղ փոխանակումներին և շփումներին։

Նման փոխանակումները ոչ պակաս կարևոր են, քան ստորագրված և վավերացված փաստաթղթերը, կամ բարձր մակարդակի հանդիպումներն ու համաձայնագրերը։

Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն ունեն խաղաղ համակեցության դարավոր փորձ, որը գրեթե մոռացվել է հակամարտության 30+ տարիների ընթացքում։

Եվ մեր խնդիրն իրականում անցյալը վերակենդանացնելը չէ, այլ այդ ավանդույթները միջպետական, բարիդրացիական հարաբերությունների նոր դարաշրջանի վերածելը՝ հարգելով միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և քաղաքական անկախությունը։

Տիկնայք և պարոնայք,

Խաղաղություն է հաստատվել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այն, անշուշտ, կատարյալ չէ։ Կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ մարդասիրական, որոնք անհանգստացնում են մեր հասարակություններին։ Անհետ կորած անձինք, կալանավորվածները, ականազերծումը…սրանք այն հարցերն են, որոնց լուծումը կպահանջի հետագա ջանքեր և՛ Հայաստանից, և՛ Ադրբեջանից։

Եվ ես հույս ունեմ, որ մենք հաջողությամբ կլուծենք այս բոլոր խնդիրները։

Սիրելի՛ բարեկամներ,

Այս մրցանակը ստանալն այստեղ՝ Հեսսենում, ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի։ 1988 թվականին, երբ Հայաստանը ցնցվեց Սպիտակի ավերիչ երկրաշարժից, Հեսսենը նրանց թվում էր, ովքեր օգնության հասան հայ ժողովրդին։ Հեսսենի աջակցությամբ կառուցվեցին տարբեր կառույցներ, այդ թվում՝ մանկապարտեզ և հիվանդանոց։ Այդ ժամանակ Հայաստանն ապրում էր իր ժամանակակից պատմության ամենամռայլ պահերից մեկը։ Եվ այդ ժամանակ Հեսսենի ժողովուրդը մեզ ցուցաբերեց առատաձեռն օգնություն։

Պարոն Շթարցախեր, Դուք ինքներդ այցելեցիք Հայաստան այդ դժվարին տարիներին և ձեր աչքերով տեսաք այդ աղետի հետևանքները։

Այսօր, տասնամյակներ անց, մենք կրկին հանդիպում ենք, բայց բոլորովին այլ հանգամանքներում։ Այն ժամանակ Հեսսենը ձեռք մեկնեց Հայաստանին ողբերգության պահին։ Այսօր Հեսսենը ձեռքը մեկնում է՝ ի նշան խաղաղության համար մեր ջանքերի ճանաչման։

Այս գեղեցիկ Վիսբադեն քաղաքի հետ կա նաև ավելի անձնական կապ։ Շատ տարիներ առաջ, երբ ես գրում էի իմ «Երկրի մյուս կողմը» գիրքը, Վիսբադենն ​իմ երևակայական ճանապարհորդության կանգառներից մեկն էր, դիտարկված այն մարդու աչքերով, ով փորձում էր հասկանալ Հայաստանից այն կողմ գտնվող աշխարհը։

Եվ այսօր ես կանգնած եմ այստեղ՝ Վիսբադենում, ոչ թե որպես հեռավոր վայր պատկերացնող գրող, այլ որպես Հայաստանի վարչապետ, ով ստանում է խաղաղության մրցանակ։ Եվ գուցե սրանում կա ինչ-որ խորհրդանշական բան, հատկապես 2018 թվականի Ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխության ֆոնին, քանի որ մենք խաղաղությունը դիտարկում ենք՝ որպես մեր ժողովրդավարական բարեփոխումները համախմբելու և ինստիտուցիոնալացնելու, ինչպես նաև մեր ժողովրդավարությունը կայուն ու անշրջելի դարձնելու ամենանպաստավոր միջավայրը։

Այս համատեքստում, կցանկանայի շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը, Գերմանիային և մյուս անդամ պետություններին՝ մեր ժողովրդավարական դիմակայունությանը երկարատև աջակցություն ցուցաբերելու համար: Մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ այժմ գտնվում են պատմական ամենաբարձր կետում՝ ռազմավարական գործընկերության մեջ, և մենք դեռևս ուսումնասիրում ենք հետագա հնարավորությունները։

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանը խորապես երախտապարտ է մեր բոլոր միջազգային գործընկերներին, ովքեր աջակցել են մեր տարածաշրջանում խաղաղությանը: Մենք այս մրցանակը համարում ենք այդ աջակցության արտահայտություններից մեկը։

Օգտվելով առիթից՝ կցանկանայի ջերմորեն շնորհավորել Հեսսենի դաշնային երկրամասին՝ իր 80-ամյակի առիթով։ Հեսսենի վերակառուցումը պատերազմից հետո կարևոր դաս է մարդկության համար, որը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է կրկին ոտքի կանգնել, գտնել առաջ շարժվելու ուժը և միասին աշխատել խաղաղ և բարգավաճ ապագա կառուցելու համար։

Շնորհակալություն»։